ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 զարմանալի փաստ մարդկային արյան մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատերն են ուսումնասիրում մարդկային արյունը, քանի որ այն օրգանիզմի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում, բայց կա արյան մասին մի քանի զարմանալի փաստ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:

 1. Սիրտը մեծ քանակությամբ արյուն է մղում

 Մարդկային սիրտը յուրահատուկ «աշխատասեր» օրգան է: Ընդամենը 5 րոպեում այն արյունատար համակարգով շրջանառում է 5 լիտր արյուն, իսկ մեկ ժամում՝ 300 լիտր՝ այդ ընթացքում կատարելով 4200 զարկ: Մեկ տարում այն այնքան շատ արյուն է մղում, որ դրանով հնարավոր կլիներ լցնել օլիմպիական լողավազանը՝ 2,5 միլիոն լիտր: Դրա համար ամեն տարի սիրտը ստիպված է լինում կատարել ավելի քան 38,5 միլիոն կծկում:

 2. Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ապրել առանց արյան

 Ի՞նչ է կատարվում, երբ մարդու սիրտը դադարում է բաբախել: Դեռևս անհիշելի ժամանակներից սրտի կանգը նույնացվում էր մարդու մահվան հետ, սակայն գիտնականները մշակել են մի նոր միջոց, որը թույլ է տալիս փրկել այն մարդկանց, ում սիրտը կանգ է առել: Նրանք այդ մարդկանց պահում են անաբիոզի վիճակում: Այս նոր տեխնոլոգիան ենթադրում է, որ դադարեցվում է մարդկանց ուղեղի և սրտի աշխատանքը, իսկ արյունը փոխարինվում է ֆիզիոլոգիական լուծույթով:

 Այս մեթոդը ջնջում է կյանքի ու մահվան միջև սահմանը: Դրա իրագործման դեպքում հիվանդի մարմինը սառեցվում է մինչև -10-15 °С և քանի որ այդ ջերմաստիճանում նյութափոխանակությունը դադարում է, իսկ արյունը կորցնում է բջիջները թթվածնով հագեցնելու նշանակությունը, ապա հնարավոր է դառնում արյունը փոխարինել աղաջրի լուծույթով:

 3. Մարդիկ դեռ չեն պարզել, թե ինչու է արյունը բաժանվում խմբերի

 Արդեն մեկ դար է սա համարվում է մեր արյունատար համակարգի ամենամեծ գլուխկոտրուկը: Գիտնականներն այդպես էլ չկարողացան պարզել, թե ինչու են տարբեր մարդիկ ունենում տարբեր խմբի արյուն: Սակայն արյան տարբեր խմբերի գոյության փաստը անժխտելի է, քանի որ դրանք պայմանավորված են արյան բջիջների վրա գտնվող հատուկ մոլեկուլներով:

 Այդ մոլեկուլների միջոցով ֆերմենտները տարբերում են էրիթրոցիտները: Սա է պատճառը, որ արյան փոխներարկում անելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխանելիությունը: Այս կարևոր նախապայմանը հաշվի չառնելու դեպքում օրգանիզմը կարող է չընդունել նոր արյունը:

 Սակայն ո՞րն է արյունը խմբերի բաժանելու անհրաժեշտությունը: Արդյո՞ք ավելի հեշտ չէր լինի մեկ ընդհանուր արյան խումբ ունենալ: Այս և մի շարք այլ հարցեր մինչև օրս այդպես էլ անպատասխան են մնացել:

 4. Սինթետիկ և խոզի սրտեր

 Քսենոտրանսպլանտացիայի (կենդանական հյուսվածքների փոխպատվաստումը մարդկանց) պատմությունը սկսվել է 1682 թվականից, երբ հոլանդացի բժիշկ Ջոբ Յանսզոն ֆոն Մեեկերենը հայտնեց այն մասին, որ իրեն հաջողվել է «վերանորոգել» ռուս զինվորի գանգը շան ոսկորի կտորի օգնությամբ: Այսօր գիտնականները փորձում են մարդկան խոզի սիրտ փոխպատվաստել: Բացի այդ, նաև ինտենսիվ աշխատանքներ են տարվում մարդու օրգանիզմից դուրս արհեստական սիրտ «աճեցնելու» ուղղությամբ:

 5. Մարդկային արյունն օգտագործվում է որպես դեղամիջոց

 Էնտուզիաստները պնդում են, որ մարդկային արյունը մի շարք հիվանդությունների՝ գլխացավից մինչև գաստրիտ, բուժման լավագույն դեղամիջոցն է: Այս մեթոդի կողմնակիցները, ովքեր իրենց անվանում են սանգվինարներ, խորհուրդ են տալիս խմել հնարավորինս թարմ արյուն:

 Ավանդական բժշկությունը չի ընդունում, որ մարդկային արյունն ունի բուժիչ հատկություններ: Ամենայն հավանականությամբ, սանգվինարներն իրենց լավ են զգում պլացեբոյի էֆեկտի արդյունքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular