ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմազանովը և Քուվեյթի արդարադատության նախարարը դատապարտել են Բրյուսելի ահաբեկչությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին:

Աժ մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է աշխարհում մեծ տարածում գտած եւ ահագնացող ահաբեկչությանն ու ծայրահեղականության դրսեւորումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգություն, ոչ կրոն: Նա դատապարտել է ժամեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը պատճառ է դարձել անմեղ մարդկային զոհերի եւ վիրավորների: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար այս մարդատյաց երեւույթների դեմ:

ԼՂ հակամարտության կար•ավորման վերաբերյալ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում: Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հարեւանների հետ խաղաղ գոյակցության եւ առանց նախապայմանների հարաբերությունների, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Նա շեշտել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում ձգտում են խաղաղ գոյակցության եւ հարեւանության:

Էդուարդ Շարմազանովը նաեւ շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Հայաստանին տրամադրած մարդասիրական օժանդակության համար:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել հարաբերությունների սերտացման եւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումն ու փոխայցերը: Նշելով Քուվեյթի Պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային նույնպես նշել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում իրականացնում են խաղաղարար քաղաքականություն: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար ծայրահեղականության դրսեւորումների եւ ահաբեկչության դեմ:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրավիրել է այցելել Քուվեյթի Պետություն, ինչը սիրով ընդունվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular