ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական ֆուտբոլում միասեռականության առաջին խոստովանությունը

ՍՊՈՐՏ

Մրցավար Ռայան Ատկինը, որը սպասարկում է Ազգային լիգայի` անգլիական 5-րդ դիվիզիոնի խաղերը, խոստովանել է, որ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:

 

«Որոշ պատճառներից ելնելով` կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է սա ասելու համար. Ես պրոֆեսիոնալ ֆուտբոլում եմ, և, այնպես է ստացվել, որ միասեռական եմ:

 

Ակնհայտ է, որ սա քայլ է դեպի անհայտություն: Բրիտանիայում այս պահին չկան բացահայտված խաղացող-միասեռականներ, և մինչև հիմա չեն եղել նաև բացահայտված մրցավար-միասեռականներ:

 

Հույս ունեմ, որ իմ գործողությունները նույնպիսի իրավիճակում հայտնված մյուս մարդկանց կօգնեն վստահություն ձեռք բերել»,- հայտարարել է Ատկինը:

 

32-ամյա մրցավարը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին պրոֆեսիոնալ մրցավարը, որը նման խոստովանություն է արել:

 

Անգլիայի ֆուտբոլային ասոցիցացիան (FA) հայտարարել է, որ միանգամայն աջակցում է Ատկինին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular