Այսօր Մակեդոնիայում տեղի կունենա «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մեգահանդիպումը (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱյսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթի համար հանդիպումը՝ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ:
Թերեւս, սա վերջին տարիներին ամենաստատուսային խաղերից մեկն էլ լինելու այս գավաթի համար: Հանդիպում են Անգլիայի եւ Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբները, աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ, հզոր ենթակառուցվածքներ ունեցող թիմերը:
Հանդիպում են թիմեր, որոնք նվաճել են ակումբային ֆուտբոլի բոլոր հնարավոր տիտղսոները: Թիմեր, որոնք ամբողջությամբ համալրված են մեգաաստղերով, որոնց ղեկավարում են մեգամարզիչները: Այս թիմերում են հանդես գալիս մինչեւ 2016 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Գարեթ Բեյլը, մինչեւ 2017 թվականի աշխարհի ամենաթանկ խաղացողը՝ Պոլ Պոգբան:
Մի խոսքով, սա հանդիպում է երկու էլիտար թիմեր միջեւ, որտեղ հայ երկրպագուն սեփական ակնկալիքներն էլ ունի. առաջին անգամ պատմության մեջ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար հանդիպմանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ֆավորիտ այս խաղում չկա, թեպետ բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը գնահատվում է 2.05 գործակցով, «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ 3.75 գործակից, չ ոքին՝ 3.30:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: