ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածը՝ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել են մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: 
Մարիա Բարաղամյանը կարևորել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» ամենամյա փառատոնի անցկացումը՝ որպես միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված բաղադրիչ:
««Երևան ՏԱՐԱԶֆեստը» «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մեր մայրաքաղաքում, ինչն էլ Տուրիզմի բաժնի ծրագրային կարևոր ուղղություններից մեկն է: Այս տարի առաջին անգամ փառաստոնին ներկա են այլ ազգերի մշակութային մի շարք համայնքներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպություններ»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից՝ հայ վարպետների ցուցահանդես-տոնավաճառից, իսկ երեկոյան կներկայացվեն հայ դիզայներների արդի հավաքածուները:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար՝ թանգարաններ, ժողվարպետներ, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը, «Տերյան մշակութային կենտրոնը», «Տիկնիկների պատկերասրահը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Պռեգոմեշ» ընկերությունը, «Հայկական ապրանքանիշեր» հարթակը, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տունը, «Կենաց տուն» մշակութային հկ-ն, «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեն և մի շարք ժողվարպետներ հանրությանն են ներկայացրել ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ զարդեր, տիկնիկներ, նկարներ և այլն:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին այս տարի առաջին անգամ առանձին տաղավարներով իրենց ազգային տարազներն ու մշակույթն են ներկայացրել Հայաստանում Քուվեյթի Պետության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ների ներկայացուցիչները:
Փառատոնի շրջանակում ելույթով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, «Միլեն» և «Սասուն» պարային համույթները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular