Ավտովթար Երևանում. Subaru-ի 25-ամյա ռուս վարորդը «կտրել» է 22-ամյա վարորդի Audi-ի ճանապարհը, ինչի պատճառով վերջինը բախվել է պատին (ֆոտո, տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ թիվ 41 շենքի դիմաց, ՌԴ քաղաքացի 25-ամյա Սերգեյ Բերեստովը իր վարած Subaru Legacy մակնիշի 35 CM 407 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել վթարային իրավիճակ հայտնվելով Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Շահբազյանի վարած Audi մակնիշի 35 CM 299 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհին, վերջինիս վարորդն էլ փորձել է խուսափել վթարից, սակայն բախվել է պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Շարունակությունն՝ այստեղ.