ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն է Ձեր հասակը: Պատասխանը շատ բան կարող է պատմել Ձեր անձի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

MediaMag.am-ը գրում է.

Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ՝ նայելով նրա ձեռքերին, աչքերին, շուրթերին, եղունգներին և նույնիսկ հասակին: Պետք է նշել, որ արդյունքները բավական հետաքրքրական են:

 

 

Մինչև 140 սմ

Դուք առատաձեռն մարդ եք և միշտ ձգտում եք դառնալ ավելի լավը: Դուք ունեք բարձր նշաձող և բազմաթիվ ամբիցիաներ: Շատերը գտնում են, որ ձեզ հետ դժվար է: Բայց իրականում դա ձեր համար է դժվար ինքներդ ձեզ հետ: Շատ ժամանակ եք հատկացնում աշխատանքին: Ձեր մեջ լիովին բացակայում է էգոիզմը: Հիմնական պատճառը, թե ինչո՞ւ եք դուք այդքան աշխատում՝ թաքնված է նրանում, որ դուք ցանկանում եք այս աշխարը դարձնել ավելի լավը: Եթե դուք սիրում եք, ապա դա անում եք անձնվիրաբար, այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ չեն վիրավորել: Սակայն դավաճանությունից հետո, դուք չեք դադարում սիրել: Մարդիկ հաճախ ըստ արժանավույնս չեն գնահատում այն, ինչ դուք նրանց համար անում եք:

140-150 սմ

Սիրում եք երազել: Եվ դա ձեզ մոտ ստացվում է՝ ձեր բոլոր երազանքները բարեհաջող կերպով իրականանում են: Դուք սիրում եք ժամանակ անցկացնել միայնակ՝ ինքներդ ձեզ հետ, մտորելով ձեր հայացքների և պլանների մասին: Դուք ինտրովերտ եք, մեծ և աղմկոտ հավաքույթները ձեզ համար խորթ են: Դուք լավ եք մերվում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր նման են ձեզ: Ոչ մի բանին մակերեսորեն չեք վերաբերվում, ամեն ինչ անում եք մանրակրկտորեն: Երբեք չեք շարժվի ուրիշների ասածներով, ամեն քայլ անելուց մտորում եք դրա բարոյական կողմի մասին:

150-160 սմ

Դուք նման չեք ուրիշներին: Ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան: Շրջապատող մարդիկ ձեզ մի փոքր տարօրինակ են համարում: Շատերը ձեզ չեն հասկանում և դա ձեզ շատ է վիրավորում: Դուք անձնական տարածության կարիք ունեք և տանել չեք կարողանում, երբ խախտում են ձեր սահմանները: Ստեղծագործ անձնավորություն եք, և միշտ ձգտում եք զարգացնել ձեր հմտությունները: Շատ էմոցիոնալ մարդ եք: Շատ լավ եք ճանաչում մարդկանց և տեսնում եք նրանց ուժեղ և թույլ կողմերը:

160-170 սմ

Դուք վստահություն եք ներշնչում և մարդիկ հիանում են ձեր սրամտությամբ, շփվելու կարողությամբ և շիտակությամբ: Դուք նրանց ձգում եք: Սիրում եք շփվել և պատմելու բան ունեք մարդկանց: Դուք նա եք, ով իր շուրջն է հավաքում զանգվածներ: Ընդ որում դուք պատասխանատու մարդ եք, ով հաշվի է առնում շրջապատող մարդկանց զգացմունքները: Դուք ճշմարիտի կողմն եք և հավատում եք, որ ձեր շուրջբոլորը ամբողջությամբ ճիշտ մարդիկ են: Ձեզ հետ թեթև է, քանի որ առաջնորդ եք, ով կարող է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա:

170-180 սմ

Անկախ անձնավորություն, ով վստահ է իր ուժերին և սիրում է գերիշխել: Դուք ապրում եք. «Ավելի լավ է ես ինքս» կարգախոսով: Դուք սովորել եք հույս դնել միմիայն ձեր վրա: Գիտեք ինչ եք ուզում այս կյանքից և ամբողջ ուժով գնում եք դեպի ձեր նպատակները: Չեք վախենում ոչ մի դժվարությունից: Մոտ մարդկանցից սպասում եք անկեղծություն: Չեք վախենում ճշմարտությունը լսելուց և գտնում եք, որ դառը ճշմարտությունը շատ ավելի լավ է քաղցր ստից:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular