Արտակարգ դեպք Վանաձորում. «Հայփոստ»-ի բաժանմունքի ավագ օպերատորի տնից հափշտակել են 3 մլն 800 հազար դրամի գումար ու ապրանք, գողը կամ գողերը չեն նկատել 10 հազար դոլարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ օգոստոսի 1-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու բնակիչ՝ 53-ամյա Սիրանույշ Մատինյանի հայտարարության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Մատինյանը ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ օգոստոսի 1-ին, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի ննջասենյակի անկողնու ներքնակի տակից հափշտակել են 7000 ԱՄՆ դոլար։
Շարունակությունն՝ այստեղ.