ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ ու լարված իրավիճակ Արագած գյուղում. տարերքից տուժած գյուղացիների հույսը կառավարությունն է, մինչդեռ, ըստ գյուղացիների, մարզպետն ու գյուղնախարարը զբաղված էին սելֆիով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ հուլիսի 11-ին, վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արագած գյուղում:

Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 10-ին, ուժեղ կարկուտի ու քամու հետևանքով գյուղի գրեթե 80 % ջերմոցները, ցանքատարածությունները, անգամ տների տանիքներ ավիրվել են:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Հիրավի, ճիշտ է, երբ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում. 15 րոպեում կարկուտն ու քամին իրենց սև գործն արեցին՝ վնասելով գյուղի ողջ բնակչությանը, քանի որ ապրուստի միակ միջոցը ցանքատարածությունները, ջերմոցներն էին:

Պոմիդորի, կաղամբի, լոբու, եգիպտացորենի, ցորենի, խաղողի բոլոր ցանքատարածություններն ավիրվել են 100%: Մարդիկ բանկերից վարկեր են վերցրել և այդ գումարը ներ էին դրել այդ աշխատանքներում, սակայն բնությունը իր սև գործն արեց: Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, թե մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի, իսկ մեր միակ հույսը կառավարությունն է, բայց վստահ չենք, որ այնտեղից էլ օգնության ձեռք կմեկնեն մեզ:

Առավոտյան գյուղնախարարն ու մարզպետը էկան գյուղ, պռատակոլնի, մի էրկու հատ սատկած արագիլների ֆոնին սելֆի արեցին ու գնացին: Փորձեցինք մոտենալ, պատասխանեցին, թե՝ գնում ենք Մայիսյան գյուղ: Հուսով ենք, որ քաղաքակիրթ ձևի գոնե այս անգամ կառավարությունը օգնի մեզ, հակառակ դեպքում ի նշան բողոքի՝ ստիպված փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը: Բայց հասկանում ենք, որ 1 օրում հնարավոր չէ փոխհատուցում կատարեն, դրա համար մի քանի օր կսպասենք»:

Գյուղացիները նաև պնդում ու պահանջում են պատկան մարմիններից, որպեսզի պարտադրեն բանկերին՝ գոնե բարի կամք դրսևորեն և 1 տարով սառեցնեն և հայտնի ֆիլմի Բազա Արտեմի նման կրկնակի տոկոսի տակ չգցեն. «Թե չէ, ստացվում ա՝ մարզպետարանը Արութին Զիմզիմովի նման խափում ին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular