Վենեսուելայի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով ոստիկաններ են տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյունի հետևանքով մի քանի ոստիկան է վիրավորվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել ընդդիմության ցույցերի ժամանակ: Այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Վենեսուելայում անցկացվում են սահմանադիր ժողովի ընտրություններ: Ամբողջ երկրում բացվել են 13,9 հազար ընտրատեղամասեր: Ընտրողները պետք է ընտրեն Սահմանադիր ժողովի 545 անդամների, որոնք պետք է մշակեն սահմանադրական փոփոխությունների նախագիծ: