ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖԱՖ. ՀՖՖ-ն ֆուտբոլիստների սեւ ցուցակ ունի

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի քանի առաջատար ֆուտբոլիստներ չեն մասնակցելու Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը, որը նաեւ հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն է լինելու: Ըստ «Առաջին հայկական ճակատի»՝ ՖԱՖ-ի անդամների՝ թիմի մի շարք ֆուտբոլիստներ հայտնվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեւ ցուցակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին ՖԱՖ-ի հիմնադիր անդամները:

«Ցանկանում էինք ունենալ այնպիսի մարզիչ, ում ներկայությամբ թիմում կլիներ դրական մթնոլորտ, եւ կհրավիրվեին բոլոր արժանիները: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ փորձ է արվում մեր հավաքականից հեռու պահել, կտրել ըմբոստ, պահանջատեր կազմակերպություններին եւ ահատներին: Այդ թվում՝ ֆուտբոլիստների, լրատվամիջոցների եւ երկրպագուների: Մենք տեղեկություն ունեինք դեռեւս դեկտեմբերից, որ հավաքական չեն հրավիրվելու Ռոբերտ Արզումանյանը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Կասպարովը եւ Գեւորգ Ղազարյանը: Ինչպես տեսնում ենք, այդ ամենն իրականացել է»,-ասաց ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Նրանք նշեցին, որ հավաքականին վերաբերող խնդիրներն ակտիվորեն բարձրաձայնելու համար ՀՖՖ-ն խոչընդոտում է նաեւ, որոշ լրագրողների մուտքը Հայաստան-Բելառուս խաղին:

«Հավատարմագրում չի ստացել News.am-ի թղթակից Վեռա Մարտիրոսյանը: Ով հետեւել է վերջին շրջանի հրապարակումներին, գիտի, որ ամենաակտիվներից եւ ազատ խոսացողներից մեկը եղել է Վեռա Մարտիրոսյանը».-նշեց Ջանջոյանը:

Ինչ վերաբերում է իրենց, ապա ՖԱՖ-ի ներկայացուցիչները եւս մեկ անգամ նշեցին, որ ՀՖՖ-ն իրենց համար խոչընդոտներ է ստեղծել տոմսեր ձեռք բերելու հարցում: Վերջին տարիներին նրանք խաղերի ընթացքում սովորաբար զբաղեցնում էին հարավային տրիբունան, սակայն այս անգամ տարբեր պատճառներով նրանց մերժել են տոմս վաճառել: Այդ տրիբունայի տոմսեր ձեռք բերողների շարքերում է եղել «Red Eagles» ֆան ակումբը:

Այս անգամ՝ Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս խաղի ընթացքում, ՖԱՖ-ը զբաղեցնելու է հյուսիսային տրիբունան, որտեղի տոմսերը հասցրել են անակնկալ կերպով ձեռք բերել:

ՖԱՖ անդամները նաեւ նշեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին իրենց հնչեցրած պահանջների ուղղությամբ շարունակելու են քայլեր ձեռնարկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular