ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրություն՝ ՀՀ քաղաքացիներին. Առողջապահության Նախարարությունը զգուշացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գրում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է: Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն:

Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչև 12) վտանգավոր է և կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես և հեռավոր ախտահարումներ: Մասնավորապես`

• արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),

• արևահարություն,

• ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն,

• աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,

• ֆոտոալերգիա,

• մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա:

Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները:

Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը:

Նյութի աղբյուրը` yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular