Վայոց ձորում տրակտորն ինքնավթարի է ենթարկվել. վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, "ՄՏԶ-82" մակնիշի տրակտորը Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի "Զոլաներ" կոչվող տարածքում, հանդամիջյան ճանապարհին, ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1955 թ. ծնված Երեմ Եղիազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելիս, գիտակցության չգալով, մահացել:
Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: