ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Դեմոկրատները մտադիր են Թրամփի վեց նախարարների կանչել Կոնգրեսի լսումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում դեմոկրատները մտադիր են Կոնգրեսի լսումներին կանչել Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամներին, այդ թվում՝ վեց նախարարների, այն հետաքննությունների շրջանակում, որոնք նախատեսում են սկսել Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալուց հետո, գրում է The Hill-ը։

Հետաքննությունների հնարավոր թիրախների թվում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, արդարադատության նախարար Թոդ Բլանշը և առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը։

Դեմոկրատները խոստանում են օգտագործել ներկայանալու պարտադիր ծանուցագրերն ու Կոնգրեսի այլ լիազորությունները՝ պաշտոնյաներից փաստաթղթեր և ցուցմունքներ ստանալու համար։ Իր հերթին Սպիտակ տան իրավախորհրդատու Ուիլ Շարֆը Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Գարսիային նախազգուշացրել է, որ վարչակազմը հետևում է դեմոկրատների կողմից այն գործողություններին, որոնք անվանել է «չարաշահումներ և կամայական սպառնալիքներ»։ Նրա նամակը չի բացառում հենց կոնգրեսականների նկատմամբ պատասխան հետաքննությունների հնարավորությունը։

Դեմոկրատների ուշադրության հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Օրենսդիրները ցանկանում են պարզել Starlink արբանյակային համակարգի աշխատանքի խափանումների հանգամանքները, որոնք, ըստ հաղորդումների, դժվարացրել են ուկրաինացի զինվորականների գործողությունները, ինչպես նաև քննարկել Իրանում պատերազմն ու պաշտպանական ծախսերը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Հաքիմ Ջեֆրիսն աջակցել է Հեգսեթի իմպիչմենտին հասնելու փորձերին՝ նրան մեղադրելով լիազորությունները չարաշահելու և ազգային անվտանգությանը սպառնալու մեջ։

Արդարադատության նախարար Թոդ Բլանշը կարող է բախվել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի քննությանը վերաբերող հարցերի։ Դեմոկրատները վարչակազմին մեղադրում են տեղեկություններ թաքցնելու մեջ և մտադիր են հասնել փաստաթղթերի հրապարակմանը։ Բացի այդ, օրենսդիրները կարող են ուսումնասիրել Սպիտակ տան դերը Nvidia-ի տնօրենների խորհրդում Ջենսեն Հուանգին վերականգնելու որոշման մեջ՝ ազգային անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Ինքը՝ Բլանշը, մերժել է քննադատությունը՝ հայտարարելով, որ կոնգրեսականներն իրենց դատախազների պես են պահում, թեև նրանց խնդիրը մեղադրական դատավճիռներ կայացնելը չէ։

Առևտրի նախարար Հովարդ Լատնիկը նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Nvidia-ի հետ նրա Cantor Fitzgerald ընկերության հնարավոր կապերի և Չինաստանի վերաբերյալ վարչակազմի որոշումների պատճառով։ Դեմոկրատները ցանկանում են պարզել՝ արդյոք այդ կապերը կարող էին ազդել Megaspeed ընկերության դեմ պատժամիջոցների հետաձգման վրա։ Ըստ հաղորդումների, այդ ընկերությանը կարող էին հասանելի լինել առաջադեմ չիպեր, որոնք Չինաստանը կարող էր օգտագործել ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական մրցակցության մեջ։

Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին պետք է ցուցմունք տա ԱՄՆ-ում ավիափոխադրումների լայնածավալ դադարեցման վերաբերյալ, որը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին և ազդել միլիոնավոր ուղևորների վրա։ Մի քանի ժամ տևած խափանման պատճառներն ու ֆինանսավորումը 30 միլիարդ դոլարից մինչև 50 միլիարդ դոլար ավելացնելու՝ նախարարության խնդրանքը քննադատության են արժանացել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից։

Ներքին անվտանգության նախարարության ղեկավար Մարքուեյն Մալինն արդեն պատասխանել է կոնգրեսականների հարցերին՝ կապված ավիացիոն համակարգի խափանումների, ֆուտբոլային հանդիպման մեկնելու համար կառավարական ինքնաթիռ օգտագործելու, ինչպես նաև միգրանտների արտաքսումներն ու ձերբակալություններն ավելացնելու հետ։ Ներգաղթային քաղաքականության խստության վերաբերյալ մեղադրանքներին նա պատասխանել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել երկրի օրենքները կատարելու համար։

Առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է հետաքննությունների բախվել պատվաստումների վերաբերյալ իր դիրքորոշման և կարմրուկը հաղթահարած երկրի կարգավիճակն ԱՄՆ-ի կորցնելու պատճառով։ Բացի այդ, դեմոկրատ սենատորներ Անջելա Օլսբրուքսն ու Ռոն Ուայդենը նրանից պարզաբանումներ են պահանջել անցյալ տարի անվտանգության հարցերով խորհրդատու Գևին դե Բեքերից ստացած՝ ավելի քան 250 հազար դոլար արժողությամբ նվերների վերաբերյալ։ Դրանց թվում են Վաշինգտոնում նրա տանը բնակվելը և դեպի Ֆիջի ու Հունաստան թռիչքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular