ԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. Էսլամին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կարող պահանջել տեսչական այցեր դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ, քանի դեռ չի դատապարտել դրանց դեմ իրականացված ռազմական հարվածները։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մեր բոլոր օբյեկտները, որտեղ էլ որ գտնվեն, եղել են Գործակալության վերահսկողության ներքո։ Քանի դեռ Գործակալությունը պատրաստ չէ դատապարտել ռազմական հարվածները, այն չի կարող պահանջել տեսչական այցելություններ դեպի սպառնալիքի տակ գտնվող և հարձակման ենթարկված օբյեկտներ»,-նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։
Էսլամիի խոսքով՝ Իրանը միջուկային օբյեկտները կառուցել է ստորգետնյա ոչ թե դրանք գաղտնի պահելու, այլ խոցելիությունից պաշտպանելու նպատակով։ Նա նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում երկիրը տարբեր ձևերով ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային։