Մոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. Սոբյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 28-ի ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ն Մոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական անօդաչու թռչող սարք է արձակվել։ Դրանցից 105-ը ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում։
Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի մեծ մասը չեզոքացվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ Մոսկվայից հեռու գտնվող տարածքներում։
Սոբյանինը հայտնել է, որ 105 անօդաչու ոչնչացվել է անմիջապես Մոսկվայի մատույցներում։