Արդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍյունիքում սկսվում են շինարարական աշխատանքներ, որոնք Երևանը անվանում է պատմական, իսկ Թեհրանը սպառնալիք: TRIPP միջանցքի համաձայնագրի թվերի հետևում, այն է ամերիկյան կողմի համար 74%, և գրեթե մեկ դար կառավարում, թաքնված է որոշում, որը կորոշի, թե ո՞վ է կառավարելու Հարավային Կովկասի ճանապարհները, խողովակաշարերը և հաղորդակցությունները, գրում է runews24.ru–ն:
Խոսքը միայն ճանապարհների և երկաթուղիների մասին չէ: Համաձայնագրում նշվում են էլեկտրահաղորդման գծերը, նավթի և գազի խողովակաշարերը, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխները: Ամերիկայի կողմից վերահսկվող կառավարման կառուցվածքը կունենա կապալառուներ ընտրելու, տուրքեր հավաքելու և տարանցիկ շահույթը կառավարելու բացառիկ իրավունքներ: Փաշինյանը նախագծի մեկնարկը անվանել է «Անկախությունից ի վեր Հայաստանի ամենամեծ տնտեսական ծրագիրը»: Թրամփը, իր հերթին, գովաբանել է վարչապետին «քաջարի ղեկավարման» համար և հրավիրեց նրան Սպիտակ տուն 2027 թվականին։
Առանձին հիշատակման է արժանի ներդրման մասշտաբը։ Ամերիկյան DFC պետական կորպորացիան նախատեսում է մի քանի միլիարդ դոլար ներդնել Սյունիքի ենթակառուցվածքներում, այդ թվում լոգիստիկ հանգույցների և տերմինալների կառուցման մեջ։ Հայաստանի համար սա նշանակում է նոր աշխատատեղեր շինարարության փուլում, բայց օբյեկտների ավարտից հետո դրանց կառավարումը կփոխանցվի արտաքին վերահսկողությանը։
Հայկական ընդդիմությունը ուշադրություն է հրավիրել պարտավորությունների ասիմետրիայի վրա։ Երևանը հստակորեն պայմանավորվել է ադրբեջանական բեռների Սյունիքի տարածքով անցման մասին, բայց բացակայում են Հայաստանի համար փոխադարձ անվտանգության երաշխիքները։ Ընդ որում Թեհրանն արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը իր սահմաններին ամերիկյան ներկայության դեմ։
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը ուսումնասիրել է շրջանակային համաձայնագրի տեքստը և եկել է խիստ եզրակացությունների. «Հայաստանը չի կարող ասել ոչ, նա վետոյի իրավունք չունի»։ Խաչիկյանը նաև նշել է, որ TRIPP համաձայնագիրը գերակա է հայկական օրենսդրության նկատմամբ, և ամերիկյան կողմից վերահսկվող կորպորացիան ստանում է հողօգտագործման և կոնցեսիոներների ընտրության բացառիկ իրավունքներ։
Դմիտրի Կիսելյովը, մեկնաբանելով համաձայնագրի վավերացումը, ընդգծել է դրա նախնական բնույթը: «Սա պարզապես մտադրության փաստաթուղթ է։ Ոչինչ ավելին, ոչ մի նախագիծ, ոչ մի գծագիր, ոչ մի պայմանագիր, ոչ մի ֆինանսական ծրագիր»,– ասել է նա ավելացնելով, որ Իրանն արդեն զգուշացրել է Երևանին իր սահմաններին ամերիկյան ներկայության վտանգների մասին, և այս նախազգուշացումը չպետք է անտեսվի։
Մոսկվայի համար այս նախագիծը մի շարք խնդիրներ է ստեղծում։
Նախ, ամերիկյան ընկերությունը վերահսկողություն է ձեռք բերում տրանսպորտային հանգույցի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ գտնվել է ռուս օպերատորների ազդեցության տակ։ Երկրորդ, TRIPP-ի իրականացումը կարող է խաթարել ԵԱՏՄ մաքսային ընթացակարգերը, քանի որ երթուղին որոշ բեռների հոսքեր շեղում է միութենական համակարգից դուրս։
Մասնագետները նաև մատնանշում են էներգետիկ ասպեկտը։ Սյունիքով է անցնում Իրանի կողմից Հայաստան գազ մատակարարելու համար օգտագործվող գազատարը։ Ամերիկյան վերահսկողությունը խողովակաշարային ենթակառուցվածքների նկատմամբ վտանգում է հետագա մատակարարումները և Վաշինգտոնին լծակներ է տալիս Թեհրանի նկատմամբ։
Պետք է հաշվի առնել նաև ռազմաքաղաքական համատեքստը։ Ամերիկացի մասնագետների ներկայությունը Սյունիքում նշանակում է ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական աջակցության զորքերի առկայություն Իրանի սահմանին մոտ։
Սա տարածաշրջանի համար հիմնարար նոր իրականություն է, որի համար ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Մոսկվան դեռևս պատրաստ չեն։ Այս սցենարում Հայաստանն ավելի շատ հարթակ է, քան անկախ խաղացող։
«Թրամփի երթուղու» պատմությունը մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտության մասին. երբ երկիրը հիմնական զարկերակները հանձնում է արտաքին կառավարչին, կորցնում է ոչ միայն եկամուտները, այլ նաև ձայնի իրավունքը։ 99-ամյա համաձայնագիրը գործընկերություն չէ, այլ ինքնիշխանության երկարաժամկետ վարձակալություն, որտեղ բոլոր ռիսկերը մնում են վարձատուի մոտ։ Անվտանգության խոստումները, որոնք տեքստում ամրագրված չեն, դատարկ խոսքեր են, որոնք հեշտությամբ մոռացվում են, երբ Սպիտակ տանը փոխվում է տերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am