Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջերս ՀԱՊԿ-ի գագաթնաժողովն է տեղի ունեցել Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Կազմակերպության վեց անդամ երկրներից (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Հայաստան) միջոցառմանը անձամբ ներկա էին հինգ պետությունների ղեկավարներ: Հայաստանը միակ երկիրն էր, որը հանդիպմանը ներկայացված չէր իր ղեկավարի կողմից, գրում է spbdnevnik.ru–ն:
Մասնագետները գագաթնաժողովի հիմնական արդյունքներից նշում են ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդումը և Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելը: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանը երկար ժամանակ չի մասնակցել կազմակերպության աշխատանքներին և չի վճարել իր անդամակցության վճարները։ Ավելին, նա վերջերս ամեն կերպ ցուցադրում է Եվրամիությանը միանալու իր ցանկությունը և մասնակցել է տարբեր հակառուսական գործողությունների։ Հետևաբար, լիովին տրամաբանական է, որ Երևանը զրկվել է քվեարկության իրավունքից և չի կարող իր ներկայացուցիչներին նշանակել ՀԱՊԿ-ում պաշտոններում, - բացատրել է Ռուսաստանի Հանրային պալատի Հանրային վերահսկողության հանձնաժողովի նախագահ և Կենտրոնական ռազմական շրջանի պատմության կենտրոնի տնօրեն Մաքսիմ Գրիգորևը,– գագաթնաժողովի ընթացքում քննարկված երկրորդ կարևոր հարցը ռազմական համագործակցության ամրապնդումն էր և կոլեկտիվ անվտանգության և սահմանների ամրապնդման հետ կապված համատեղ գործողությունների անցկացումը»։
Այն մասին, թե արդյո՞ք կազմակերպությունից Հայաստանի հնարավոր բացառումը կարող է թուլացնել ՀԱՊԿ-ը, փորձագետը մեկնաբանել է: «Իմ կարծիքը հստակ էայն, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում իշխանության գլուխ գտնվող մյուս արևմտամետ ուժերը պահպանում են Ռուսաստանից հեռանալու և հակառուսական գործունեությանը աջակցելու դիրքորոշումը, Հայաստանը կզրկվի բաց հնարավորություններից թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը տարիներ շարունակ աջակցել են Հայաստանին։ Այդ առումով Հայաստանը անվտանգության դոնոր չէր, այլ ստացող։ Եթե Ռուսաստանը չլիներ, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ տեղի ունեցածը տեղի կունենար տասնամյակներ առաջ», - ասել է Մաքսիմ Գրիգորիևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am