«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ոմանք կասկածում են, որ Ալիեւն այնքան շատ է ուզում, որ սահմանադրությունը փոխվի, եւ նախաբանից էլ Անկախության հռչակագրին հղումը հանվի, ինչքան Նիկոլ Փաշինյանը:
Իսկ նա այդքան շահագրգիռ է այդ հարցում, որ նոր սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագիրը, որում նշվում է Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին, մի պատճառով․ նրա ցանկությունը` «չորրորդ հանրապետություն» ստեղծելու, ուղղակի մտագարության է հասնում:
Նա իր «հանրապետության» հիմքերն ուզում է դնել նոր սահմանադրությամբ, նոր հռչակագրով։ Հակառակ պարագայում, ՔՊ-ում վստահ են, որ, հաշվի առնելով ներքաղաքական մթնոլորտը, հանրային մերժումն ու վրդովմունքը, կարող էր Ալիեւին այլ առաջարկ անել, որ Հռչակագիրը մնա իր տեղում, փոխարենը սահմանադրության մեջ հստակ արձանագրվի, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի այլ պետության տարածքների նկատմամբ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում