Քաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև կայանալիք բանակցությունների հիմնական թեման կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման թեման: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին «Աբզատ» հրատարակությանը տված հարցազրույցում, գրում է vesti.ru–ն: Մասնագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում նախկինում որոշում էր կայացվել զրկել Երևանին կառավարման մարմիններում քվեարկության իրավունքից: «Այս ֆոնի վրա երկրները կբարձրացնեն նաև ԵԱՏՄ-ի հետ Երևանի պայմանագրի դադարեցման հարցը», - ենթադրել է Սեմենովսկին:
Վերջին վեց ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել անցկացնել հայտարարված հանրաքվեն, և արդեն պատրաստ են ԵԱՏՄ–ից երկրի հեռացման վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր, ասել է Սեմենովսկին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Հայաստանից որևէ խնդրանք չեն ստացել կազմակերպություններից դուրս գալու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու հարցը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am