ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այնպիսի հայտարարություն է արել, որը Մոսկվան, հավանաբար, չի ընկալի որպես բարեկամական ժեստ: Նա հայտարարել է, որ Երևանը չի բացառում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հարցը դատարան հասցնելը, եթե հայկական ապրանքների վրա ռուսական սահմանափակումների վերաբերյալ բանակցությունները փակուղի մտնեն: Նույն օրը Պապոյանը չեղարկել է Մոսկվա կատարելիք իր նախատեսված այցը հղում անելով հանդիպման մասնակիցների կազմի փոփոխությանը, գրում է news.rambler.ru–ն: Ի՞նչն է խնդիրը: Հակամարտությունը շարունակվում է մայիսից, երբ «Ռոսսելխոզնադզորը» և «Ռոսպոտրեբնադզորը» սկսեցին աստիճանաբար սահմանափակել հայկական ապրանքների ներմուծումը: Արգելվել էին ծաղիկները, բանջարեղենը, մրգերը, ձուկը, կաթնամթերքը և որոշ ըմպելիքներ: Պաշտոնական պատճառներն էին կարանտինային վնասատուները և սանիտարական խախտումները։ Պապոյանը ակնարկում է, որ Երևանը պատրաստ է գնալ մինչև վերջ, քանի որ խաղադրույքի տակ է դրված սկզբունքը, որ եթե այսօր սահմանափակումներ են կիրառվում Հայաստանի նկատմամբ, վաղը դրանք կարող են կիրառվել միության ցանկացած անդամի նկատմամբ։ Այս փաստարկը պետք է արձագանք գտնի գործընկերների մոտ, սակայն մինչ օրդ այս աջակցությունը չի վերածվել կոնկրետ որոշման։

Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման և Եվրամիության հետ մերձեցման ուղու ֆոնին Հայաստանը ավելի ու ավելի է ցուցադրում իր շահերն ավելի վճռականորեն պաշտպանելու պատրաստակամություն։ Բեռնափոխադրումների շեղումը առաջին նախազգուշացման նշանն է. Երևանը փնտրում է այլընտրանքային շուկաներ։ Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալը, որի մասին Փաշինյանին զգուշացրել էին, ծայրահեղ սցենար է։ Առայժմ կողմերը հավասարակշռություն են պահպանում իրավական գործողությունների և բանակցությունների միջև։

Հետգրություն.

Անկախ հանգամանքներից, Հայաստանի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ, մեղմ ասած, անարդար են թվում։ Դատեք ինքներդ. բանակցությունների միջոցով տեխնիկական հարցերը հանգիստ լուծելու փոխարեն, Երևանը ցուցադրաբար չեղարկում է նախարարի այցը, սպառնում է իրավական գործողություններով և փորձում է ստանալ այլ միութենական երկրների աջակցությունը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ հայկական կողմը միաժամանակ վերաուղղորդում է բեռները դեպի Եվրամիություն և Մերձավոր Արևելք ակնարկելով արտաքին քաղաքականության փոփոխության մասին։

Դա կրկնակի խաղ է. մի կողմից, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում և վայելում է դրա արտոնությունները, մինչդեռ մյուս կողմից՝վարվում է այնպես, կարծես Ռուսաստանը օտար լինի։ Իհարկե, Երևանը կարող է իր պատճառներն ունենալ, բայց գործընկերոջը որպես մեղքի նոխազ ներկայացնելը՝ առանց երկխոսության բոլոր ուղիները սպառելու, անկեղծ չէ։ Ռուսաստանը բազմիցս զիջումների է գնացել, սակայն ի պատասխան վերջնագրեր է ստացել։ Վստահությունը, ցավոք, մեր աչքերի առաջ մարում է, և այնուամենայնիվ, հենց սա էր, որ հիմք դրեց հարաբերություններին։ Այսպիսով, այստեղ անազնվությունը ակնհայտ է, և քիչ հավանական է, որ այն որևէ միավոր ավելացնի Հայաստանի երկարաժամկետ հեռանկարներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular