ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Եթե միջազգային հարաբերությունները և միջազգային քաղաքականությունը դիտարկենք մարդկության պատմության ցիկլերով, կտեսնենք, որ որոշակի ցիկլեր կրկնվում են։ Սա միանշանակ է, բայց արդյունքի առումով և ոչ թե պրոցեսների, որովհետև ժամանակի ընթացքում պրոցեսները բարդանում են, մեխանիզմները, տեխնոլոգիաները փոխվում են, և նույն արդյունքին գալու համար պետք են ամենատարբեր միջոցներ, զոհաբերություններ, քաղաքական փոփոխություններ, սոցիալական, տնտեսական կամ արդյունաբերական ցնցումներ և այլն։ Մինչ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, շատերը խոսում էին «Յալթա 2»-ի մասին։ Ինչո՞ւ սա տրամաբանական չէր և չափազանցված էր, որովհետև, այսպես կոչված, ՅալթաՊոտսդամյան համակարգն ուներ շատ հստակ տրամաբանություն։ Երկրորդ աշխարհամարտում կար հստակ պարտված կողմ, որը կապիտուլացվել էր, և կար հստակ հաղթող ճամբար, որը վերջնական պարտության և փլուզման էր հասցրել իրեն ընդդիմացող բլոկին։ Մնացել էր ջախջախել կամ ոչնչացնել ճապոնական դիմադրությունը, և այստեղ պետք էր դաշնակիցների միահամուռ կամքը՝ վերջնականապես տապալելու ֆաշիստական և նացիստական ռեժիմների գոյությունն արդեն հետպոտսդամյան աշխարհում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ վերլուծում ենք երեք գերտերությունների ղեկավարների՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը և դրան հաջորդած արձագանքները։

Ընդգծում է՝ նույն պրոցեսներն այսօր տեղի չեն ունենում։ «Չկան հաղթողներ և պարտվողներ, չկա այն կողմը, որը բացարձակ հաղթող կողմ է, և չկա այն կողմը, որը բացարձակ պարտվող կողմ է։ Վերցնենք Ռուսաստան և Ուկրաինա հարաբերությունները կամ կոնֆլիկտային ճակատը, ապա այստեղ չկա ո՛չ հստակ հաղթող, ո՛չ հստակ պարտվող կամ կապիտուլացված կողմ։ Վերցնենք Միացյալ Նահանգներ և Իրան ճակատը, այստեղ Իրանը որևէ կերպ պատրաստ չէ կապիտուլացվելու, և Միացյալ Նահանգներին չի կարելի համարել որպես բացարձակ հաղթող, և այսպես շարունակ։ Տեսնում ենք, որ շատ հեռու ենք «Յալթա 2» հանգրվանից։ Հետևաբար, մինչև այն հանգրվանը, երբ հիմնական տերությունները կորոշեն «աշխարհի վերաբաժանումը», կարծում եմ՝ որոշակի իրադարձություններ տեղի կունենան։ Միաժամանակ հիշեցնենք, որ եթե նախկինում կար հստակ երեք կողմ՝ Խորհրդային Միություն, Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ, որոնք կանգնած էին պատերազմական ավանգարդում և տանում էին համաշխարհային քաղաքականությունն այդ պահին, այսօր այդպես չէ։ Այսօր կան գլոբալ հարավի պետությունները, որոնք զարգանում են և ունեն իրենց հավակնությունները, կա Եվրոպական միությունը, որը թեկուզ, ինչպես տեսանք, դուրս էր մնացել այս եռակողմ հանդիպումից, բայց որին չի կարելի և պետք չէ թերագնահատել, այն շարունակում է մնալ որպես համաշխարհային քաղաքականության կարևորագույն քաղաքական կենտրոններից մեկը։ Կարծում եմ՝ ստեղծված համապատկերում չափազանց վաղ են խոսքերը այն մասին, որ աշխարհը վերաբաժանվելու է Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից։ Կարծում եմ՝ այդ վերաբաժանման սեղանը դեռևս թափուր տեղեր ունի, որոնք կլրացվեն և որոշակի իրադարձություններ տեղի կունենան, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել աշխարհում ազդեցության գոտիների նոր վերաբաժանումների և որոշակի փուլի համար որոշակի կանխատեսելի միջազգային հարաբերություններ ունենալու մասին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Կամա թե ակամա՝ Հայաստանի նման փոքր երկրները հայտնվում են նման իրադարձությունների կենտրոնում։ Ինչպե՞ս պետք է նրանք իրենց դրսևորեն այս իրավիճակում։ «Ժամանակակից միջազգային հարաբերությունները և իրականությունը ցույց են տալիս, որ փոքր պետությունները այլևս չեն չափվում զուտ տարածքով։ Ընդհանրապես, պետության համապարփակ ուժն այլևս չի չափվում պետության տարածքով կամ բնակչության թվով։ Պետության ուժը համապարփակ ոլորտների համախումբն է, որով ձևավորվում է պետության համախառն ուժը, և այդ ուժն է, որը չափելի է դարձնում՝ այդ պետությունը մեծ է, թե փոքր։ Ընդհանրապես պետությունների՝ միջազգային հարաբերություններին մասնակցության հարցում, հատկապես մեզ համար օրինակելի եմ համարում պրոակտիվ արտաքին քաղաքականությունը, բայց մենք, ի տարբերություն շատ այլ փոքր պետությունների, ունենք ֆունդամենտալ խնդիր։ 2020 թվականից հետո Հայաստանը գտնվում է մի ռեժիմում, որը կարելի է անվանել խաղաղություն Ադրբեջանի պայմաններով։ Այդ պարագայում շատ բան կախված չէ քո կամքից և ցանկություններից, որովհետև ձևավորվում են իշխողի կամ հեգեմոնի և ենթարկվողի հարաբերություններ։ Նման հարաբերությունների պայմաններում ձեզ հրահանգում են, դուք կատարում եք։ Դա բխո՞ւմ է ձեր ազգային շահերից, թե՞ չի բխում, սա արդեն նման հարաբերությունների պայմաններում երկրորդվում է։ Ցավոք, ունենք այս իրականությունը, և այս իրականությունն է թելադրում թե՛ ներքին քաղաքականություն, թե՛ արտաքին քաղաքականություն։ Մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների թելադրողի և կատարողի կարգավիճակից դուրս չգանք, կարծում եմ՝ այս իրավիճակը տևելու է շատ երկար, ու միշտ զարմանալու ենք՝ ինչո՞ւ մեր ազգային շահերի սպասարկումը խորթ է դարձել մեր իշխանավորների համար, և ընդհակառակը՝ սպասարկում ենք ինչ-որ շահեր, որոնք, կարծեք թե, առաջին հայացքից ընդհանրապես կապ չունեն մեր հետ, բայց սրա տակ կա նաև օբյեկտիվ իրականություն։ Իսկ օբյեկտիվ իրականությունը հենց այդ հարաբերությունների ռեժիմն է, որում մենք գտնվում ենք»։

Ամեն ինչ հուշում է, որ այդ նույն թելադրանքով պայմանավորված՝ Հայաստանի իշխանությունները փոխում են Սահմանադրությունը, դուրս թողնում դրանից մեր երկրի ծննդյան վկայականը, ներառում մի շարք խնդրահարույց փոփոխություններ, անտեսում մեր ազգային իղձերը՝ Արցախն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Պողոսյանը մի առիթով ասել էր՝ գործ ունենք քաղաքական, ռազմական կապիտուլ յացիայի հետ։ Դրանց հաջորդելու է ինքնության կապիտուլ յացիան։ «Ինքնության կապիտուլ յացիան, որպես եզրույթ, հաճախ եմ փորձել մեկնաբանել։ Սա դրսևորվում է այնպիսի երևույթներով, որոնք կապ ունեն քո ինքնության հետ։ Երբ քեզ քո հայրենակիցն ասում է՝ ի՞նչ է տալիս մեզ Անկախության հռչակագրին հղումը, սա արդեն ինքնության կապիտուլ յացիայի նախանշան է, որովհետև երեկ չէ առաջին օրը, երբ այդ խնդիրը չկար, նա պաշտպանում էր Հռչակագիրը, այն անվանում էր մեր պետության ծննդականը, որին պետք է փայփայել, բերում էր օրինակներ՝ ինչպես են Միացյալ Նահանգներում պահում, պաշտպանում և փառաբանում Անկախության հռչակագիրը, ֆիլմեր նվիրում դրան։ Այս օրինակները նույն մարդիկ ժամանակին բերում էին, հիմա ասում են՝ ի՞նչ է մեզ տալիս Անկախության հռչակագիրը։ Այստեղ տեսնում ենք նույն մարդու փոփոխությունը, և սա այն նախանշաններից մեկն է, որի մասին խոսում ենք՝ ինքնության կապիտուլ յացիա։ Այն հենասյուները, որոնք կապ ունեն քո ինքնության հետ, աստիճանաբար որոշում ես զիջել. ինքնուրույն, բայց արտաքին հարկադրանքով։ Նույնը վերաբերում է Արարատին՝ որպես սիմվոլ, Արևմտյան Հայաստանին՝ որպես մեր ինքնության բաղադրիչ։ Կամ՝ հաճախ ասում են, որ պատմական Հայաստանը հակընդդեմ է «իրական Հայաստանին»։ Սրա նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլ յացիայի։ Ինքնության կապիտուլ յացիայից հետո ձևավորվում է նոր ինքնություն։ Նոր ինքնությունը կարող եք փնտրել նոր Սահմանադրության մեջ, այսինքն՝ ինքնություն, որը որոշակի չէ, ինքնություն, որը մոտավորապես հասկացեք ամերիկյան ազգի տրամաբանությամբ՝ ով քաղաքացի է, նա ամերիկյան ազգին է պատկանում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular