ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանց

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Սև ուրբաթն» է։ Wildberries-ը Հայաստանում գնորդների հետ կիսվել է խորհուրդներով, որոնք կօգնեն համեմատել առաջարկները, ստուգել զեղչերի պայմանները և պաշտպանել անձնական տվյալները զեղչերի ընթացքում։

«Սև ուրբաթը» դարձել է համաշխարհային առցանց առևտրի խոշորագույն իրադարձություններից մեկը։ Salesforce-ի տվյալներով՝ 2025 թվականին այդ օրվա համաշխարհային առցանց վաճառքի ծավալը հասել է 79 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6%-ով։ Գնորդների համար սա հնարավորություն է նախապես ընտրելու նվերներ և անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու շահավետ գնով։ Առաջարկների առատության մեջ հեշտ կողմնորոշվելու համար Wildberries-ը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի։

Անհրաժեշտ ապրանքներն ավելացրեք «Ընտրյալներ» բաժնում։ Այդպես զեղչերի ընթացքում ավելի հեշտ կլինի գտնել դրանք և համեմատել գները։ Պատվերը ձևակերպելուց առաջ ստուգեք վերջնական արժեքը, առաքման ժամկետները և վերադարձի պայմանները։ Սա կօգնի գնահատել առաջարկն ամբողջությամբ, հատկապես եթե նվեր եք ընտրում կոնկրետ օրվա համար։

Ակցիաները ստուգեք պաշտոնական կայքում կամ հավելվածում։ Եթե զեղչի, խաղարկության կամ պրոմոկոդի մասին հաղորդագրություն եք ստացել մեսենջերով, SMS-ով կամ էլեկտրոնային փոստով, բացեք Wildberries-ի հավելվածը կամ ինքնուրույն մուտքագրեք կայքի հասցեն և առաջարկը գտեք այնտեղ։ Այդպես կարող եք խուսափել հայտնի բրենդների անունից ստեղծված կեղծ էջերից։

Առաքմանը հետևեք «Պատվերներ» բաժնում։ Եթե հաղորդագրությամբ խնդրում են շտապ ճշտել հասցեն, փոխել առաքման օրը կամ հավելավճար կատարել առաքանու համար, ստուգեք պատվերի կարգավիճակն անձնական էջում։ Անհրաժեշտության դեպքում կապվեք աջակցման ծառայության հետ հավելվածի կամ պաշտոնական կայքի միջոցով։

Վճարման եղանակն ընտրեք պատվերը ձևակերպելիս։ Օգտվեք պատվերի էջում հասանելի վճարման եղանակներից։ Մեկանգամյա կոդերը մուտքագրեք միայն պաշտոնական հավելվածում կամ ձեր իսկ նախաձեռնած գործարքի հաստատման էջում։ Դրանք ոչ ոքի մի փոխանցեք հեռախոսով կամ նամակագրությամբ։ Եթե քարտի տվյալները մուտքագրել եք կասկածելի էջում կամ նկատել եք անծանոթ գործարք, անմիջապես կապվեք ձեր բանկի հետ հավելվածի կամ պաշտոնական հեռախոսահամարի միջոցով։

Գնումները կատարեք մարքեթփլեյսի ներսում։ Վճարեք միայն մարքեթփլեյսի ձեր անձնական էջի միջոցով։ Մի համաձայնեք գումար փոխանցել ֆիզիկական անձի կամ վճարել հարթակից դուրս որևէ այլ եղանակով։ Հարթակի միջոցով վճարելու դեպքում կարող եք առանց ավելորդ բարդությունների վերադարձնել անորակ ապրանքը կամ վիճարկել գործարքը։ Եթե վաճառողն առաջարկում է վճարել այլ եղանակով կամ գնումը քննարկել մեսենջերում կամ այլ կայքում, դադարեցրեք շփումը և տեղեկացրեք աջակցման ծառայությանը։

Wildberries-ը նաև ներկայացնում է, թե ինչպես է ընկերությունը մշակում Հայաստանում օգտատերերի անձնական տվյալները։ Պորտալում կարող եք տեղեկանալ, թե ինչ նպատակներով են մշակվում տվյալները, ինչպես է ընկերությունը սահմանափակում դրանց ծավալը՝ մշակելով միայն անհրաժեշտ տվյալները, և ինչ միջոցներ է ձեռնարկում դրանք պաշտպանելու համար։ Տեղեկատվությունը հասանելի է հայերեն և ռուսերեն։ Անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերը նույնպես կարող եք ուղարկել պորտալի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular