ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ku Klux Klan-ը (KKK, Քու–Քլուքս–Քլան,) ԱՄՆ-ում առաջացած ռասիստական ծայրահեղական շարժում է, որը հայտնի է սպիտակամորթների գերակայության գաղափարախոսությամբ, սևամորթ ամերիկացիների և այլ փոքրամասնությունների դեմ ահաբեկմամբ ու բռնություններով։ Ի տարբերություն այլ փակ կազմակերպությունների այս դեպքում պատմական փաստերը հստակորեն են արձանագրում ռասայական բռնության և ատելության դերը։ Այն պարզապես գաղտնի եղբայրություն չէ, այլ ԱՄՆ պատմության ամենահայտնի ռասիստական կազմակերպություններից մեկը։ 

KKK-ն առաջացել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1865 թվականի դեկտեմբերին, Թենեսի նահանգի Պուլասկի քաղաքում։ Սկզբնական խմբի հիմնադիրները նախկին համադաշնային զինվորներ էին։ Սկզբում այն ուղղակի փակ ակումբ էր, բայց շատ արագ վերածվեց կազմակերպության, որն օգտագործում է ահաբեկումը սևամորթների քաղաքացիական և քաղաքական իրավունքները սահմանափակելու և սպիտակամորթների գերակայությունը պահպանելու համար։ 

Բանն այն է, որ 1865 թվականին ավարտվել էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, ստրկությունը վերացվել էր, իսկ երկրի հարավում սկսվել էր Վերակառուցման ժամանակաշրջանը։ Նախկինում ստրկացված սևամորթները ձեռք էին բերում նոր իրավունքներ, այդ թվում քաղաքական մասնակցության հնարավորություններ։ KKK-ն և դրան հարակից ռասիստական խմբերն էլ փորձում էին խոչընդոտել այդ փոփոխություններին սպառնալիքների, ահաբեկման և բռնությունների միջոցով։

KKK-ի պատմությունը երեք հիմնական ալիքներ է ունեցել: Առաջինը եղել է 1865–1870-ականներին: Այն ժամանակ թիրախավորում էին սևամորթներին, նրանց քաղաքական իրավունքների պաշտպաններին և Վերակառուցման կողմնակիցներին։ Բայց ԱՄՆ դաշնային իշխանությունները 1870–1871 թվականներին ընդունել են օրենքներ, որոնք թույլ են տվել ավելի խիստ պայքարել նման բռնությունների դեմ։

Երկրորդ ալիքը սկսվել է 1915 թվականից: Շարժումը վերածնվել է մասամբ «The Birth of a Nation» ֆիլմի ազդեցությամբ։ Այս ալիքն արդեն ուղղված էր ոչ միայն սևամորթների, այլ նաև հրեաների, կաթոլիկների, ներգաղթյալների և այլ խմբերի դեմ։ 

Երրորդ ալիքը եղել է 1950–1960-ականներին: Քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում KKK-ի տարբեր խմբավորումներ դիմադրել են ռասայական տարանջատման վերացմանը և հավասար իրավունքների ընդլայնմանը։ Դրանց մի մասն էլ ներգրավվել է ակտիվիստների և սևամորթ համայնքների դեմ բռնությունների մեջ։

«Ku Klux» անվան ծագումը հաճախ կապում են հունարեն kyklos՝ «շրջան» բառի հետ, իսկ «Klan»-ը անգլերեն clan բառի հետ։ Սպիտակ հագուստներն ու գլխածածկերը դարձել են շարժման ճանաչելի խորհրդանիշներ և օգտագործվել են նաև մարդկանց վախեցնելու համար։

KKK-ն այսօր մեկ միասնական, կենտրոնացված կազմակերպություն չէ։ Այն բաղկացած է փոքր, իրարից անկախ կամ մասնատված խմբավորումներից, որոնք տարբեր ժամանակներում փոխում են իրենց անվանումները, ղեկավարությունը կամ դադարում են գործել։ Որոշ նախկին ակտիվ խմբավորումներ կորցրել են իրենց ազդեցությունը կամ դադարել են գործել, իսկ դրանցից որոշ անդամներ միացել են նորաստեղծ խմբերին։ Սա ցույց է տալիս շարժման մասնատվածությունն ու անկայունությունը։ Ընդ որում չկա մեկ ղեկավարություն, որը վերահսկում է բոլոր KKK խմբավորումները։ Բայց չնայած թուլացմանը ռասիստական և սպիտակամորթների գերակայություն քարոզող առանձին խմբեր դեռ գոյություն ունեն։ Անդամների ճշգրիտ թիվ նշել անհնար է, խմբերը փոքր են, անկայուն։

Հայաստանում Ku Klux Klan-ի պաշտոնական մասնաճյուղի, գրանցված կազմակերպության կամ մշտական կառույցի գոյությունը հաստատող վստահելի հրապարակային տվյալներ չկան։ Սակայն գաղափարախոսության մասին նյութեր առկա են համացանցում, չնայած դա տեղական մասնաճյուղի ապացույց չէ:

Միաժամանակ պաշտոնական մասնաճյուղի մասին տվյալների բացակայությունը չի ապացուցում, որ որևէ հայ երբևէ չի արտահայտել այդ գաղափարախոսությանը համակրանք։

The Civil Rights Movement in Natchez, Mississippi - 2024-11

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular