Բերման են ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր՝ մարտի 21-ին, բերման են ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին: Այս մասին հայտնում են «Նոր Հայաստանից»:
«Քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին: Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք»,- մասնավորապես` ասվում է ֆեյսբուքյան հրապարակման մեջ.