ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն։ Ի պատասխան՝ ԵՄ-ից նշում են, որ ՆԱՏՕ-ն է իրենց անվտանգության միակ ճարտարապետությունը և այն հաջողությամբ գործում է։ Եվրոպական քաղաքական գործիչներն առայժմ մերժում են Ռուսաստանի պահանջները, սակայն անտեսել և չքննարկել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցը՝ նրանք չեն կարող, որովհետև իրավիճակը տարեցտարի զգալիորեն փոխվել է։

Այսօր Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի մասին հարցը պայմանավորված է ոչ այնքան ՌԴ ցանկությունով, որքան ԱՄՆ դիրքորոշմամբ։ Շուրջ 80 տարի, անկախ նրանից, թե ո՞վ է զբաղեցրել ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ (դեմոկրատ, թե հանրապետական), ամերիկյան վարչակազմերն անվերապահորեն աջակցել է ՆԱՏՕ-ին։ Այժմ այդ աջակցությունը դարձել է ԱՄՆ-ի ներքաղաքական վիճահարույց հարցերից մեկը։ Եվրոպացիներն այլևս չեն կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա՝ նույնիսկ նախագահ Թրամփի հեռանալուց հետո: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հաջորդ նախագահը ևս՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ թերահավատ վերաբերմունք չի ունենա։

Ելնելով այս հանգամանքից և ՌԴ պահանջներից, վաղ, թե ուշ, Եվրոպային իրոք անհրաժեշտ է լինելու ձևավորել անվտանգության նոր համակարգ, որը հնարավորինս անկախ կլինի նաև ԱՄՆ-ից։

Այդ համակարգի համար, իմ կարծիքով սկզբունքային նշանակություն ունեն մի քանի դրույթներ։
Առաջին հանգամանքը եվրոպական հյուսիսից (պայմանական՝ Նորվեգիայից) մինչև Սև ծով ձգվող մեկ միասնական պաշտպանական բնագծի ստեղծումն է։ Ակնհայտ է, որ մեկ երկրի ճակատով հակամարտելն ավելի նախընտրելի է, քան մի քանի ռազմաճակատներով։ Մեկ միասնական բնագիծն ու միաժմանակ տարբեր ճակատներով պատերազմ վարելու եվրոպական ռազմավարությունը զգալիորեն կարող է սահմանափակել նրա հակառակորդի կարողություններն ու պաշտպանական ներուժը: Չեմ բացառում, որ Եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունն ապագայում հենված լինի վերոգրյալ սկզբունքի վրա:

Երկրորդ դրույթն ըստ իս՝ լինելու է այն, որ ի հակադրություն ՌԴ պահանջի, Եվրոպան ձգտելու է իր անվտանգային նոր ճարտարապետության մեջ ներառել նաև Ուկրաինան։ Անկախ ռազմական մաշվածությունից ու մեծ կորուստներից՝ Ուկրաինան այսօր ունի Եվրոպական տարածաշրջանի ամենաթրծված բանակը։ Ավելին, Ուկրաինան ունի նաև կայացած ռազմարդյունաբերական համալիր, ինչը Եվրոպայի համար այսօր ռազմավարական նշանակության հարց է։ Քանի որ,Եվրոպայի անվտանգության համար անհրաժեշտ են ինչպես ԱՄՆ-ից ռազմա-տեխնոլոգիական անկախությունը, այնպես էլ սեփական արտադրական կարողությունները, և այս հարցում Ուկրաինան կարող է զգալի ներդրում ունենալ։ Բացի այդ, Ուկրաինան ունի աշխարհագրական դիրք և ցանկացած պահի կարող է սպառնալիք ստեղծել Ռուսաստանի անվտանգության համար։

Եվրոպայի անվտանգային նոր ճարտարապետության երրորդ կարևոր հարցը՝ առաջնորդությունն է։ Առաջին հայացքից թվում է, թե ամերիկացիներից հետո՝ Եվրոպայում անվտանգային առաջնորդի դերն իրենց վրա կվերցնեն խոշոր պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Սակայն, Ռուսաստանից աշխարհագրական հեռավորության պատճառով, այդ երկրներն անվտանգության սպառնալիքին նույնքան լրջորեն չեն վերաբերվի, որքան Արևելյան Եվրոպայի պետությունները։ Սա չի նշանակում, որ այդ երկրները կհրաժարվեն իրենց արևելյան հարևաններին աջակցելուց։ Այնուամենայնիվ, նոր անվտանգության ճարտարապետության հարցերում, կարծում եմ, որ առաջնորդությունը կտեղափոխվի դեպի արևելք։

Առաջատար դեր կունենան սկանդինավյան երկրները, Բալթյան պետությունները, ինչպես նաև՝ Լեհաստանն ու Ուկրաինան։ Աշխարհագրորեն այս երկրներն են Եվրոպայի պաշտպանական առաջնագծը, հետևաբար՝ իրավունք են ստանալու նաև ուղղորդել կամ առնվազն պահանջել մյուսներից։

Բացի այդ՝ այս երկրների ընդհանուր բնակչությունը գերազանցում է 100 միլիոնը, իսկ համախառն տնտեսությունը նշանակալի ցուցանիշներ ունի Եվրասիական տարածաշրջանի երկրների համեմատ։
Բնականաբար Ռուսաստանում հստակ գիտակցում են այս սպառնալիքները, ընդ որում՝ ավելի լավ, քան եվրոպացի շատ քաղաքական գործիչներ։ Ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմն ավարտելուց հետո, եվրոպացիներն ու ուկրաինացիներն անմիջապես կսկսեն համաեվրոպական անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը։ Հենց այդ պատճառով էլ պաշտոնական Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն վերադառնա 1997թ. սահմաններին, իսկ Ուկրաինան՝ հեռու մնա դաշինքին անդամակցելու գաղափարից:

Այսպիսով, Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը, անկախ նրանից, թե որքանով ընդունելի կլինի ՌԴ համար՝ դառնում է անխուսափելի: Եվ ակնհայտ է, որ ինչպես հին, այնպես էլ նոր անվտանգային համակարգում տեղ չի լինելու Հայաստանի համար:

Մեզ համար անվտանգային նոր մեխանիզմի տարբերակները շատ չեն ու պետք է մտածել մինչն 2018թ, եղած անվտանգային գործուն միջավայրը վերանորոգելու և ռազմա-քաղաքական պարտավորությունները վերագնահատելու մասին:

Ակնհայտ է, որ նրանք ովքեր հույսները դրել են եվրոպական անվտանգային աջակցության վրա՝ շատ արագ Հայաստանը դնելու են ադրբեջանա-թուրքական նոր ագրեսիայի թիրախում:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular