Brent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի առավոտյան նավթի գները չափավոր աճում են և գտնվում վերջին երկու շաբաթվա առավելագույն մակարդակներում՝ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության վերաբերյալ մտավախությունների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 95,33 դոլարով, ինչը 0,72 դոլարով (0,76%) բարձր է նախորդ առևտրաշրջանի փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի դրանք թանկացել էին 3,21 դոլարով (3,5%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,61 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,74 դոլարով (0,88%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 84,42 դոլարի։ Նախորդ առևտրաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 1,63 դոլարով (2%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,68 դոլարի։