ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որով դատական համակարգում նախատեսվում է նաև ներդնել Երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Առաջարկվող փոփոխության համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում դատավարությունները կարող են իրականացվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ Սակայն այս առաջարկի շուրջ մի շարք գործնական հարցեր են առաջանում․ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման համակարգ ունենալու, ունի՞ արդյոք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հատուկ կահավորված դատական դահլիճներ, և որքա՞ն գումար կպահանջվի ատենակալների աշխատանքի, անվտանգության ու այլ պայմանների ապահովման համար։

Իրավական ոլորտին քաջատեղյակ անձինք «Ժողովուրդ» օրաթերթին իրենց մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը ներկայում անգամ չունի երդվյալ ատենակալների համար նախատեսված հատուկ դատական դահլիճներ։ Նրանց համոզմամբ՝ եթե սահմանադրական այս առաջարկը կյանքի կոչվի, պետությունը պետք է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ իրականացնի, այլև զրոյից ձևավորի համապատասխան նյութատեխնիկական բազա։ Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության անցկացումը ենթադրում է դատական դահլիճի հատուկ կազմակերպում։

Ի տարբերություն Հայաստանում գործող ավանդական դատական նիստերի, որտեղ դատավորը կենտրոնական տեղ է զբաղեցնում, իսկ դատավարության կողմերը տեղակայվում են նրա երկու կողմերում, երդվյալ ատենակալների համար պետք է նախատեսվի առանձին հատված՝ համապատասխան նստատեղերով։ Սակայն միայն դահլիճում ատենակալների համար նստատեղեր ունենալը բավարար չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի դատական համակարգին քաջատեղյակ մեր աղբյուրները նշում են, որ անհրաժեշտ է նաև առանձին խորհրդակցական սենյակ, որտեղ նրանք կկարողանան առանց կողմնակի ազդեցության քննարկել գործի հանգամանքները և որոշում կայացնել։ Բացի այդ, պետք է նախատեսվեն նրանց անվտանգությունն ապահովող միջոցներ, առանձին սպասասրահներ, անհրաժեշտության դեպքում՝ առանձին մուտքեր և տեղաշարժի կազմակերպման մեխանիզմներ, ինչպես նաև տեխնիկական սարքավորումներ՝ ապացույցները ներկայացնելու և դատավարությունը պատշաճ իրականացնելու համար։

Ուսումնասիրելով ԱՄՆ Դաշնային դատարանները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ դատավորի դատարանի համար նախատեսված երդվյալ ատենակալների խորհրդակցական սենյակի նվազագույն մակերեսը 32.5 քառակուսի մետր է, իսկ բազմակողմանի դատավարությունների համար նախատեսված սենյակը պետք է ունենա շուրջ 46.4 քառակուսի մետր մակերես։ Նույն ուղեցույցով նախատեսվում են նաև ատենակալների առանձին սպասասրահներ, գրանցման և սպասարկման հատվածներ, սանհանգույցներ, ինչպես նաև անվտանգության ու կազմակերպչական այլ տարածքներ։

Դատական ոլորտի ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզմունք հայտնեցին նաև, որ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը պետության համար ենթադրելու է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նախատեսել ատենակալների վարձատրություն, ճանապարհածախսի փոխհատուցում, սննդի ապահովում, անհրաժեշտության դեպքում՝ կեցության ծախսեր, ինչպես նաև անվտանգության և վարչական սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ։

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատության համար ուսումնասիրեց ԱՄՆ-ի փորձը, որտեղ երդվյալ ատենակալների ինստիտուտը դատական համակարգի կայացած բաղադրիչներից է։ ԱՄՆ դաշնային դատարաններում քրեական գործերով սովորաբար ներգրավվում է 12 երդվյալ ատենակալ։ Նրանցից յուրաքանչյուրին վճարվում է օրական 50 դոլար։ Տասը օրից ավելի ծառայության դեպքում որոշ պայմաններով վճարը կարող է բարձրանալ մինչև 60 դոլար։ Բացի այդ՝ պետությունը փոխհատուցում է ողջամիտ ճանապարհածախսը, որոշ դատարաններում՝ նաև կայանման վճարը։ Անհրաժեշտության դեպքում նախատեսվում են սննդի և գիշերակացի ծախսերի փոխհատուցումներ։ Եթե ատենակալը պետք է մեկուսացվի դատավարության ընթացքում, այդ պայմանների ապահովումը նույնպես պետության ֆինանսական պարտավորությունների մաս է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Դաշնային դատարանների 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտով երդվյալ ատենակալների և հանձնաժողովների վարձատրության ու ծախսերի համար պահանջվել է 37.145 միլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2026 ֆինանսական տարում այդ նպատակով հաստատված հատկացումը կազմել է 19.108 միլիոն դոլար։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ուսումնասիրված թվերը վերաբերում են միմիայն ԱՄՆ Դաշնային դատական համակարգին։ Հետևաբար՝ առաջարկելով նման նախագիծ, պետք է առաջին հերթին հաշվի առնել՝ Հայաստանը պատրա՞ստ է նման համակարգի ներդրմանը, թե այն լրացուցիչ բեռ է դառնալու ՀՀ պետական բյուջեի համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular