ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Միջազգային վերլուծական պարբերականների և եվրոպական քաղաքագիտական շրջանակների գնահատմամբ, Եվրամիությունը թևակոխում է իր ժամանակակից պատմության ամենաբարդ և փորձություններով լի ժամանակաշրջաններից մեկը, որտեղ միաժամանակ հատվում են ներքաղաքական անկայունությունը, սոցիալական դժգոհության ալիքը, մակրոտնտեսական դանդաղումն ու ինստիտուցիոնալ կառավարման ճգնաժամը։

Եվ այս տեսանկյունից առաջիկա փուլում միության առանցքային երկրներում սպասվող ընտրական գործընթացները կարող են արմատապես վերաձևել ուժերի քաղաքական հարաբերակցությունը մայրցամաքում՝ Բրյուսելի որոշումների կայացման մեխանիզմները կանգնեցնելով փաստացի «կաթվածի» վտանգի առաջ։ Նման իրավիճակում եվրոպական ինստիտուտները ստիպված են գործել բազմաշերտ ճնշման պայմաններում՝ մի կողմից՝ փորձելով պահպանել ներքին համերաշխությունն ու տնտեսական մրցունակությունը, մյուս կողմից՝ արձագանքելով արտաքին անվտանգային ու աշխարհաքաղաքական սուր մարտահրավերներին։

Քաղաքական անորոշության գլխավոր աղբյուրը 2026 թվականի նոյեմբերի վերջից մինչև 2027 թվականի ավարտը ընկած ժամանակահատվածում Եվրամիության հինգ խոշորագույն տնտեսություններից չորսում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում կայանալիք համապետական ընտրություններն են։ Վերլուծաբանների համոզմամբ, այս ընտրական շրջափուլը կարող է դառնալ վճռորոշ շրջադարձային կետ, քանի որ ազգայնական, պահպանողական և եվրոսկեպտիկ քաղաքական ուժերի դիրքերի շարունակական ամրապնդումը սպառնում է փոխել եվրոպական ինտեգրման ավանդական տրամաբանությունը։

Ընտրական մարաթոնի մեկնարկը տրվում է նոյեմբերի 29-ին Իսպանիայում, որտեղ գործող վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած Սոցիալիստական կոալիցիան կանգնած է իշխանությունը կորցնելու իրական հեռանկարի առաջ՝ զիջելով դիրքերը պահպանողական Ժողովրդական կուսակցությանն ու աջակողմյան Vox-ին, որոնց հնարավոր դաշինքը կփոխի Մադրիդի քաղաքական ուղեգիծն ինչպես ներքին, այնպես էլ համաեվրոպական հարցերում։

Իսպանիային հաջորդելու է Ֆրանսիան, որտեղ 2027 թվականի գարնանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկվում են որպես եվրոպական նախագծի կայունության գլխավոր փորձաքար։ Ֆրանսիական քաղաքական դաշտում պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է, որի հնարավոր հաջողությունը կնշանակի ԵՄ երկրորդ խոշորագույն տնտեսության և միջուկային տերության արտաքին ու եվրոպական քաղաքականության խորքային վերանայում։

Զուգահեռաբար Լեհաստանի ազգայնական ընդդիմադիր ուժերը փորձում են օգտվել երկրում կուտակված դժգոհություններից՝ իրենց օրակարգն առաջ մղելու և վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիայի դիրքերը թուլացնելու նպատակով, այն դեպքում, երբ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հանդես գալով որպես եվրոպական աջ պահպանողական ուժերի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, ձգտում է պահպանել իշխանությունն ու ամրապնդել իր քաղաքական կշիռը։

Եվրոպական վերլուծական շրջանակների գնահատմամբ, եթե այս խոշոր պետություններից մի քանիսում իշխանության ղեկին հայտնվեն կամ կառավարող կոալիցիաների մաս կազմեն եվրոսկեպտիկ և ազգայնական ուժերը, ապա Եվրոպական խորհրդում կձևավորվի ազդեցիկ արգելափակող փոքրամասնություն։ Նման դասավորությունը գործնականում թույլ կտա այդ երկրներին վետոյի իրավունքի կամ որակյալ մեծամասնության ձևավորման խոչընդոտման միջոցով արգելափակել Բրյուսելի կարևորագույն նախաձեռնությունները։ Առաջին հերթին հարվածի տակ կարող են հայտնվել Եվրամիության ընդհանուր բյուջեի հաստատման գործընթացները, միության հետագա ընդլայնման ծրագրերը, Ուկրաինային տրամադրվող երկարաժամկետ ֆինանսական և ռազմական աջակցության փաթեթները, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, էներգետիկ անվտանգության և տնտեսական կառավարման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարական քայլերը։ Այսպիսով, կոնսենսուսի վրա հիմնված եվրոպական կառավարման մոդելը կարող է վերածվել անվերջ սակարկությունների և փոխադարձ արգելափակումների հարթակի։

Ներքաղաքական այս վերադասավորումները սերտորեն փոխկապակցված են եվրոպական հասարակություններում խորացող սոցիալ-տնտեսական դժգոհության հետ, որն այլևս չի տեղավորվում միայն ծայրահեղական շրջանակների օրակարգում, այլ ընդգրկում է միջին խավի լայն շերտեր։ Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում պարբերաբար բռնկվող զանգվածային բողոքի ցույցերը վկայում են, որ քաղաքացիների կենսամակարդակի հետ կապված խնդիրները դարձել են ընտրողների վարքագիծը որոշող գլխավոր գործոնը։ Այս սոցիալական լարվածությունը պարարտ հող է ստեղծում այն քաղաքական ուժերի համար, որոնք առաջարկում են ազգային պրոտեկցիոնիզմի և Բրյուսելի վերազգային լիազորությունների սահմանափակման գաղափարներ։

 Քաղաքական և սոցիալական ցնցումներին զուգահեռ՝ Եվրամիությունը կանգնած է լուրջ մակրոտնտեսական մարտահրավերների առջև, որոնք սահմանափակում են կառավարությունների ֆինանսական մանևրելու հնարավորությունները։ Եվրոպական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ԵՄ տնտեսական աճը շարունակում է մնալ խիստ համեստ՝ կազմելով շուրջ 1,4 տոկոս, ինչը բավարար չէ կուտակված սոցիալական պարտավորությունները լիարժեք սպասարկելու և տնտեսության կառուցվածքային արդիականացումն արագացնելու համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկաներում էներգակիրների գների պարբերական տատանումները կրկին խթանում են գնաճային ճնշումները՝ նվազեցնելով եվրոպական տնային տնտեսությունների գնողունակությունը և ստիպելով դրամավարկային իշխանություններին պահպանել զգուշավոր ու զսպող քաղաքականություն։ Տնտեսական լճացման և գնաճային ռիսկերի համադրությունը խորացնում է հասարակական հիասթափությունը և սրում բյուջետային առաջնահերթությունների շուրջ վեճերը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում եվրոպական արդյունաբերության մրցունակության շարունակական անկումը համաշխարհային տնտեսության մեջ։ Էներգետիկ բարձր ծախսերը, որոնք էականորեն գերազանցում են հյուսիսամերիկյան և ասիական մրցակիցների ցուցանիշները, ծանր բեռ են դարձել եվրոպական արտադրողների համար՝ ստիպելով մի շարք խոշոր ընկերությունների վերանայել իրենց ներդրումային ծրագրերը կամ արտադրական հզորությունները տեղափոխել այլ տարածաշրջաններ։

ԱՄՆ-ի պետական աջակցության լայնածավալ ծրագրերի և Չինաստանի արդյունաբերական արագ վերել քի ֆոնին Եվրոպան դժվարությամբ է դիմանում համաշխարհային մրցակցությանը։ Հայտնվելով երկու հզոր տնտեսությունների միջև՝ եվրոպական երկրները կորցնում են իրենց ավանդական դիրքերը բարձր տեխնոլոգիաների, ավտոմոբիլաշինության և քիմիական արդյունաբերության ոլորտներում։

Տնտեսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավել սուր բնույթ են ստանում անդամ պետությունների միջև ընթացող բանակցությունները 2028–2034 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակի՝ ԵՄ երկարաժամկետ բյուջեի շուրջ։ Բրյուսելում ծավալվող քննարկումները ցույց են տալիս, որ միության առջև ծառացած ֆինանսական պահանջները բազմապատիկ գերազանցում են առկա հնարավորությունները, իսկ դոնոր երկրները դժկամությամբ են վերաբերվում իրենց վճարումների ավելացմանը։

Համաեվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման, կլիմայական անցման ֆինանսավորման, ավանդական գյուղատնտեսական սուբսիդիաների պահպանման և պակաս զարգացած տարածաշրջանների համահարթեցման ծրագրերի միջև առաջացել է խորը հակասություն։ Ֆերմերային տնտեսությունների պարբերական բողոքի ակցիաները և արդյունաբերական լոբբիստական խմբերի ճնշումները բարդացնում են փոխզիջումային բյուջեի ձևավորումը՝ սպառնալով երկարաձգել բանակցային փակուղին։

Այս բոլոր ներքին խնդիրներին գումարվում է Եվրամիության ընդլայնման ռազմավարական երկընտրանքը, որը պահանջում է նուրբ հավասարակշռություն աշխարհաքաղաքական անհրաժեշտության և ինստիտուցիոնալ իրատեսության միջև։ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարը դիտարկվում է որպես մայրցամաքի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովման կարևոր գործիք, սակայն միության ներսում աճում է մտահոգությունը, որ առանց խորքային ինստիտուցիոնալ և բյուջետային բարեփոխումների՝ նոր անդամների ընդունումը կարող է խաթարել ԵՄ կառավարելիությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular