ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ երեխա էր։ Պատանեկության տարիներին կատակասեր էր, ժպտերես։ Հումորի այնպիսի զգացում ուներ, որ հինգ րոպե չէիր կարող կողքին հանգիստ լինել։ Եթե տեսներ, որ ինչ-որ մեկն անտրամադիր է, կնստեր կողքին, կզրուցեր, կկատակեր, ամեն ինչ կաներ, որ տրամադրությունը բարձրանար։ Բայց հետաքրքիր է, որ նաև քչախոս է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի մայրիկը՝ տիկին Շուշանը։

Լևոնը ծնվել է Արարատի մարզի Արարատ քաղաքում։ «Մինչև իր 12 տարեկանն ապրել ենք այնտեղ, այնուհետև տեղափոխվել ենք Սանկտ Պետերբուրգ»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել, բայց չի կարող առանձնացնել որևէ առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել։

Ապրելով արտերկրում՝ Լևոնը հստակ որոշում է կայացնում՝ վերադառնալ հայրենիք ու մեկնել ժամկետային ծառայության։ «Ինձ համար դա սթրես էր, գուցե ներքին վախեր ու անհանգստություն ունեի։ Բայց Լևոնիս մի խոսքը երևի մեր ամբողջ կյանքը փոխեց։ Նա ինձ ու ամուսնուս ասաց. «Եթե ես կյանքում ինչ-որ բանի չհասնեմ, դու ու պապան եք մեղավոր լինելու»։ Արդյունքում չընդդիմացանք իր որոշմանը։ Այդ ժամանակ նա միայնակ եկավ Հայաստան և մեկնեց ծառայության»։ Լևոնի նախասիրությունները պտտվում էին խոհարարության շուրջ։ «Շատ «համեղ» ձեռք ուներ։ Աղցաններ, բիսկվիթներ էր պատրաստում։ Մենք ամուսիններով հրուշակագործներ ենք, սերը խոհանոցի և պատրաստելու հանդեպ Լևոնիս մեզանից է փոխանցվել։ Մտածում էինք, որ տղայիս զորացրվելուց հետո միասին մի տարածք կվերցնենք, որտեղ և՛ կպատրաստենք հրուշակեղեն, և՛ կվաճառենք, բայց, ավաղ...»։

2019 թվականի հունվարի 31-ին Լևոնը զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Ասկերանում։ «Իր երդմնակալության արարողության ժամանակ մենք արդեն վերջնական տեղափոխվել էինք Հայաստան։ Ծառայության ընթացքում նա ոչ մի բանից չի բողոքել։ Երբ համավարակի շրջանն էր, իրեն տեսության գնալ չէինք կարողանում, բայց ինչ անհրաժեշտ էր կամ մենք էինք ցանկանում, ուղարկում էինք իրեն։ Նա այնքան զուսպ էր, երբեք որևէ բան չէր խնդրում և անգամ բարկանում էր, երբ մենք էինք իրեն մի ավել բան ուղարկում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին էինք իր հետ խոսել։ Պատերազմն սկսվելու օրն իր հետ կապ չենք ունեցել։ Ամսի 28-ի երեկոյան է զանգահարել ոչ իր հեռախոսով, զրուցել ենք։ Ասաց՝ երեք օր հետո կզանգեմ։ Եվ այդպես էլ օրերի տարբերությամբ իր հետ կապ ենք պահպանել մինչև իր զոհվելը»։

Լևոնն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում՝ «Թութակներ» կոչվող տեղամասում։ «Այդ օրը զրուցել ենք իր հետ ժամը 3-4ի կողմերը։ Անգամ ասաց, որ բարձրախոսով զրուցենք, որ բոլորի ձայնը լսի։ Երևի սիրտն ինչ-որ բան էր վկայում։ Զրույցի վերջում հավելեց՝ երեք օր հետո կզանգեմ։ Այդ օրը երեկոյան է զոհվել։ Նույն օրն ամուսնուս ինքնազգացողությունը մեքենա վարելիս վատացավ։ Մտածում եմ՝ նա մի բան զգաց։ Հոկտեմբերի 13-ին մեզ տեղեկացրել են, որ Լևոնս զոհվել է։ Բեկորը կպել էր նրա քներակին։ Պատմում են, որ առվի նման հատված է եղել։ Օդային հարվածի ժամանակ իրենք պատսպարվել են այնտեղ, և նա մեջքի կամ փորի վրա պառկելու փոխարեն կողքի է պառկել, որ էլի տղաներ տեղավորվեն իր կողքին։ Բայց, ավաղ, բեկորը կպել է նրա երակին։ Ասում են՝ եթե այլ դիրքով պառկած լիներ, գուցե չզոհվեր։ Իր կողքին ֆելդշեր է եղել, պատերազմից երկու տարի անց նա մեզ հետ կապ հաստատեց, ամեն ինչ պատմեց։ Լևոնիս երկար չենք փնտրել, ինչպես շատ ընտանիքներ։ Նա կարծես ուղղակի քնած լիներ»։

Ապրելու ուժի մասին. «Լևոնս զույգ քույրիկ ունի։ Աղջիկս ամուսնացած է, թոռնուհի ունեմ։ Ունեմ ևս մեկ՝ կրտսեր որդի։ Սկզբում բոլորս ապրելու ուժը փոքր տղայիցս էինք ստանում, հիմա՝ թոռնուհուցս»։

Հ. Գ. - Լևոն Ասոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատ գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular