ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն բանաձևը, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կայացնելու համար, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ժողովրդի մեծամասնության դեմ քվեարկելու դեպքում ինքը պատրաստ է հեռանալ վարչապետի պաշտոնից, իսկ կողմ քվեարկելու դեպքում՝ հաջորդ ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս առաջարկը դարձավ յուրօրինակ քննություն հայաստանյան քաղաքական դաշտի համար՝ բացահայտելով, թե որտեղ է ավարտվում ներքաղաքական հաշվարկը, և որտեղ է սկսվում պետականության հիմքերի պաշտպանությունը։ Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները բացահայտեցին սկզբունքայնության մի նոր նշաձող, որն իր բնույթով պատմական է և աննախադեպ։

Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը աջակցելու դիմաց վարչապետի պաշտոնից հեռանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկի կտրուկ մերժումը խորհրդարանական ընդդիմության կողմից պարզապես հերթական քաղաքական դիրքորոշում չէ. սա պետականաշինական վճռական քայլ է, որն ազդարարում է քաղաքական նոր մշակույթի սկիզբը և վերաիմաստավորում քաղաքական պայքարի ողջ փիլիսոփայությունը։ Այս դիրքորոշմանն իր վճռական համերաշխությունը հայտնեց նաև համախմբված ընդդիմությունը՝ հայտարարելով, որ վճռականորեն մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր Սահմանադրությունը, համերաշխություն է հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը և պատրաստակամ է միավորված ուժերով հանդես գալ արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ՝ առաջիկա օրերին նախաձեռնելով հատուկ հանդիպում այս օրակարգով։

Երկար տարիներ հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարը հաճախ ընկալվում էր մեկ պարզ բանաձևով՝ հասնել իշխանափոխության ամեն գնով։ Այդ արատավոր տրամաբանության մեջ գործող ղեկավարի հեռացման ցանկացած հեռանկար կարող էր դիտարկվել որպես բացարձակ հաղթանակ և հիմք դառնալ ամենատարբեր պայմանավորվածությունների համար։ Երբ հենց իշխանությունն է սեղանին դնում իր հեռանալու հարցը, դա կարող էր թվալ ամենակարճ ճանապարհն ու ամենագայթակղիչ խայծը։ Սակայն միասնական ընդդիմությունը կոտրեց տասնամյակներ շարունակ արմատացած այդ կարծրատիպը՝ հստակ ցույց տալով, որ իշխանության գալը կամ որևէ անձի հեռացնելը չի կարող լինել ինքնանպատակ գերխնդիր, եթե դրա դիմաց վճարվելիք գինը պետության հիմքերի խարխլումն է։ Անձի հեռացումը չի կարող գնվել պետականության հիմնասյուների ապամոնտաժման հաշվին, որովհետև պաշտոնները գալիս ու գնում են, իսկ պետության իրավական և պատմական հենասյուների կորուստն անդառնալի է։

 Այս պատմական որոշման ողջ ծանրությունն ու վեհությունն այն է, որ այն ուղղակիորեն կապված է Հայոց պետականության ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հետ։ Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը ծնվել է ոչ թե Հայաստանի ներքին պահանջից, այլ թելադրված է դրսից՝ Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում հանրաքվեի գաղափարին սատարելը և գործարքին մասնակից դառնալը կնշանակեր լեգիտիմացնել պարտադրված զիջումների քաղաքականությունը, կամովին գլուխ խոնարհել Բաքվի նախապայմանների առջև և փաստացի անցնել Ալիևի «սրի տակով»։ Հետևաբար, միասնական ընդդիմության այս մերժումն ու արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ համախմբված ուժերով հանդես գալու վճռականությունը ուղիղ պատասխան են նվաստացման և պարտվողականության քաղաքականությանը՝ հաստատելով անբեկանելի ճշմարտությունը. Հայաստանի Մայր օրենքն ու պետության ներքին կյանքը չեն կարող խմբագրվել հարևան երկրի սպառնալիքներով ու թելադրանքով։

Համաշխարհային պատմությունն ու քաղաքագիտական փորձը միանշանակ ապացուցում են, թե որքան ճակատագրական են լինում նման գործարքները, երբ ընդդիմադիր ուժերը տրվում են իշխանության սադրանքներին՝ հանուն կարճաժամկետ տակտիկական շահաբաժինների։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Վենեսուելայում քաղաքական էլիտայի մի մասը, հույս ունենալով վերահսկել գործընթացներն ու պահպանել իր դիրքերը կառավարման համակարգում, լեգիտիմացրեց սահմանադրական խորքային փոփոխությունների օրակարգը, ինչի արդյունքում ապամոնտաժվեցին պետականության ինստիտուցիոնալ հիմքերը՝ երկիրը ներքաշելով երկարատև աղետի մեջ։ Նույն կերպ, 1930-ականների Գերմանիայի Վայմարյան հանրապետությունում ավանդական քաղաքական ուժերը, փորձելով պաշտոնական վերադասավորումների և տակտիկական համաձայնությունների միջոցով զսպել ճգնաժամը, գնացին սահմանադրական շրջանակների վերանայման գործարքի, որը շատ արագ վերածվեց ինստիտուցիոնալ ինքնաոչնչացման։ Հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ևս, ինչպես Մոլդովայում կամ Վրաստանում, ընդդիմության մասնակցությունը իշխանությունների առաջարկած սահմանադրական կամ ընտրական գործարքներին հանգեցրեց նրան, որ ընդդիմությունը կորցրեց հանրային հենարանը՝ վերածվելով գործող համակարգի լեգիտիմացնող գործիքի։ Միասնական ընդդիմությունը, քաղելով այս պատմական դասերը, խուսափեց պետականության ապամոնտաժման թակարդից։

Այս սկզբունքային և անկոտրում կեցվածքի ֆոնին էլ ավելի է մերկանում գործող իշխանությունների վարած քաղաքական կուրսի վտանգավորությունը։ Անցյալի ծանր կորուստներից և ողբերգական սխալներից որևէ դաս չքաղելով՝ կառավարող ուժը շարունակում է միակողմանի զիջումների ճանապարհով երկիրը ներքաշել նորանոր արկածախնդրությունների և պարտադրված օրակարգերի դաշտ։ Նման օրհասական պահին իշխանական գայթակղություններին չտրվելն ու պետականության կարմիր գիծը ամուր պահելը դառնում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլև պատմական հրամայական։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular