Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց ամսաթվեր կամ այլ մանրամասներ նշելու։
«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», - ասել է նա։
Փաշինյանը հայտարարել էր դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին։