Վթար է․ ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Սեբաստիա 54-230 շենքերի, Մալաթիա, Բատիկյան, Հովնաթան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: