Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի փորձում Իրանում իշխանափոխություն պարտադրել։
«Ես պարզապես չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք չեմ եղել ռեժիմի փոփոխության կողմ կամ դեմ։ Դա երբեք չափանիշ չի եղել ինձ համար», – ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։
Իրանում իշխանափոխություն պարտադրելու Իսրայելի ցանկության վերաբերյալ Թրամփը նշել է, որ դա «հավանաբար հնարավոր է»։ Նա ընդգծել է, որ ինքը նման նպատակ չունի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերին հայտարարել է, որ ինքը և Թրամփը քննարկել են Իսլամական Հանրապետության դեմ հետագա համատեղ քայլերը։ Այնուհետև վարչապետը Թեհրանում ռեժիմի փոփոխությունն անվանել է «գլխավոր նպատակ»։