Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
ՍՊՈՐՏՀայաստանի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը ISU-ի և Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի հատուկ հրավերով կմասնակցեն Գրան Պրիի փուլերից մեկին: Այս մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:
Հայաստանի սպորտային զույգը հրավերը ստացել է մարզական բարձր արդյունքների շնորհիվ:
Գրան Պրի մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 27-29-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:
Հիշեցնենք, որ Հայաստանի զույգն այս տարվա մարտի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությունում պատմական արդյունք էր գրանցել՝ գրավելով 8-րդ տեղը եւ նվաճել աշխարհի գավաթի երկու ուղեգիր, ինչպես նաեւ 2027 թ աշխարհի առաջնության եւս մեկ զույգի մասնակցության իրավունք: