ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի դատավորների միությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, Հայաստանի դատավորների միությունը հարկ է համարում համառոտ ու նախնական անդրադարձ կատարել նախագծի բացառապես այդ դրույթներին։

Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների կարգավիճակը փոխարինվում է «դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակով, իսկ պաշտոնավարման շարունակությունը պայմանավորվում է հինգ տարվա ընթացքում քաղաքական մարմինների ընտրած անձանց կողմից անցկացվելիք վերագնահատման արդյունքով։ Վերագնահատման հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ հանձնաժողովի եզրակացություններն անմիջական դատական վերանայման ենթակա չեն։ Հարկ է ընդգծել, որ հետագա բողոքարկման որևէ մեխանիզմ, այդ թվում՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, բնավ չի կարող չեզոքացնել նման կառուցակարգով դատավորների անփոփոխելիության և անկախության հիմնարար երաշխիքներին հասցվող սպառնալիքը։ Դատավորների պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների պահպանումը չի կարող փոխարինվել դրանց հնարավոր խախտումից հետո դատական պաշտպանության միջոցների նախատեսմամբ։ Նախագծի 58-րդ հոդվածով էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամների ընտրությունը վերապահվում է Ազգային ժողովին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է միայն դատավոր անդամների թեկնածուների ներկայացումը։

Նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել. որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։

Դատավորների միությունն ընդգծում է, որ դատավորների անկախության համար վտանգ է ներկայացնում ոչ միայն այդպիսի կարգավորումների հնարավոր ընդունումը, այլև գործող դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության երաշխիքները կասկածի տակ դնող նախաձեռնությունների առաջ քաշումն ու պաշտոնական շրջանառությունը պետական բարձրագույն մակարդակով։ Նման նախաձեռնություններն արդեն իսկ ինքնին կարող են ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին։

Այդ պահանջները, մասնավորապես, ներառում են դատավորների անկախության հետևյալ հիմնարար երաշխիքները՝

  • Անփոփոխելիություն. պատշաճ կարգով նշանակված ու պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման սահմանադրական երաշխիքները վաղաժամ կարող են սահմանափակվել բացառապես քրեական կամ կարգապահական խախտումների առկայության դեպքում, այլ ոչ թե գործող դատավորների կարգավիճակի համատարած, զանգվածային վերանայման կամ սահմանադրական բարեփոխումների քաղաքական նպատակահարմարության պատճառաբանությամբ։
  • Անկախ դատարան և արդյունավետ դատական պաշտպանություն. գործող դատավորների պաշտոնավարման երաշխիքները ժամանակավոր կարգավիճակով փոխարինելը և նրանց լիազորությունների շարունակականությունը վերագնահատման արդյունքներից կախվածության մեջ դնելը լուրջ և օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ են առաջացնում դատական իշխանության անկախության՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված պահանջների պահպանման առումով։ Նման ընթացակարգերը, հատկապես արդյունավետ և լիարժեք դատական վերահսկողության բացակայության պայմաններում, կարող են անհամատեղելի լինել ՄԻԵԴ նախադեպային իրավունքից բխող երաշխիքների հետ։
  • Դատական ինքնակառավարում. եվրոպական չափանիշների համաձայն՝ դատական խորհուրդների անդամների առնվազն կեսը պետք է լինեն իրենց գործընկերների՝ դատավորների կողմից ընտրված դատավորներ։ Ավելին, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) միանշանակ անընդունելի է համարել դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը խորհրդարանի կողմից։ Հետևաբար, Դատավորների ընդհանուր ժողովին միայն թեկնածուներ ներկայացնելու իրավասություն վերապահելը, իսկ նրանց ընտրությունը Ազգային ժողովի լիազորությանը հանձնելը չի համապատասխանում դատական անկախության եվրոպական չափանիշներին և վտանգում է դատական իշխանության ինքնակառավարման անկախությունը։

Սահմանադրական բարեփոխումների իրականացման որևէ նպատակ չի կարող արդարացնել պաշտոնավարող դատավորների համատարած վերագնահատումը (վեթինգ կամ կարգավիճակի վերահաստատում), նրանց պաշտոնավարման սահմանադրական երաշխիքների վերացումը կամ պաշտոնավարման շարունակականությունը նոր նշանակմամբ կամ կարգավիճակի վերահաստատմամբ պայմանավորելը։

Միջազգային փորձը ևս հաստատում է դա. Վենետիկի հանձնաժողովը մերժել է բոլոր գործող դատավորների լիազորությունների դադարեցումը (Ուկրաինա, 2015 թ.), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը սահմանադրական բարեփոխման շրջանակում բոլոր դատավորների վերանշանակումը գնահատել է որպես անփոփոխելիության խախտում (Սերբիա, 2010 թ.), Հայաստանում 2019 թվականին Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ արձանագրվել է, որ բոլոր գործող դատավորների վեթինգը «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ օգտակար», իսկ Դատավորների միջազգային միությունը խոր մտահոգություն է հայտնել Մեքսիկայի դատական բարեփոխման առնչությամբ (2024 թ.)։ Օրինակները բազմաթիվ են։

Դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները չեն կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը, իսկ դրանց սահմանափակումը չի կարող արդարացվել սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ։

Միությունը հորդորում է Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես դատարանների և դատավորների անկախության սահմանադրական երաշխավորի՝

  1. հրապարակայնորեն հայտարարել նշված դրույթների անթույլատրելիության մասին և պահանջել դրանք հանել շրջանառությունից
  2. իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գործող դատավորների պաշտոնավարման շարունակականության երաշխիքները և կանխելու նրանց կարգավիճակի անորոշությամբ պայմանավորված ուղղակի կամ անուղղակի միջամտությունները։

Հայաստանի դատավորների միությունն ակնկալում է նաև, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ու եվրոպական համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն դատական իշխանության անկախությանը սպառնացող նշված նախաձեռնությանը։

Միությունը շեշտում է նաև, որ սույն հայտարարությունը նախնական բնույթ է կրում և չի սպառում նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ իրավական գնահատականներն ու առարկությունները։

Վերջապես, դատական իշխանության անկախությունը՝ դատավորների անփոփոխելիության երաշխիքով հանդերձ, ոչ թե դատավորների արտոնությունն է, այլ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular