Հուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. Forbes
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋենսեն Հուանգի կարողությունը մեկ օրից էլ քիչ ժամանակում ավելացել է գրեթե 34 միլիարդ դոլարով և մոտեցել 144 միլիարդ դոլարի՝ Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնվելուց հետո։ Այս մասին գրում է Forbes ամսագիրը։ Տոկոսային արտահայտությամբ Nvidia-ի հիմնադրի կարողության աճը մեկ երեկոյի ընթացքում գերազանցել է 30%-ը։ Ամսագրի տեղեկություններով՝ դրա պատճառ է դարձել Nvidia-ի բաժնետոմսերի գնանշումների թռիչքը՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Հուանգի վերականգնման ֆոնին։
Այս պահին նա զբաղեցնում է 13-րդ տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ սկանդալների ֆոնին Հուանգն իջել էր 18-րդ հորիզոնական՝ այն ժամանակ կորցնելով իր կապիտալի ավելի քան մեկ քառորդը։
Նոյեմբերի 23-ին Nvidia-ն հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնում Հուանգի վերականգնման մասին։ Որոշումն ընդունվել է տնօրենների խորհրդի կողմից միաձայն։ Ընկերությունում նշել են, որ ամերիկյան վարչակազմից տեղեկատվություն են ստացել, որ նման քայլը սպառնալիք չի ներկայացնի ազգային անվտանգության համար։
Վերականգնման մասին որոշումն ընդունվել է առանց ընկերության բարձրագույն ղեկավարության հետ համաձայնեցնելու, ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան։
Նոյեմբերի 12-ին Հուանգը լքել էր Nvidia-ի գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնները, ինչպես նաև դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդից՝ այն կնոջ հետ ունեցած հարաբերությունների հետ կապված սկանդալի ֆոնին, ում կասկածում են հօգուտ Չինաստանի լրտեսության մեջ։ ՉԺՀ ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել չինական հետախուզության համար նրա աշխատելու մասին պնդումները։