ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ծնողների, քույրերի ու եղբայրների հետ տղաների մասին զրույցները միշտ սկսվում են մանկությունից։ Շատ դեպքերում դա փախուստ է ծանր թեմայից՝ պատերազմից, գոնե զրույցի սկզբում, երբեմն նաև զրույցի ծանրությունը լիցքաթափելու փորձ, չէ որ վերջում հարցնելու ես պատերազմից ու դրա հասցրած վերքերից։ Ռաֆիկի մասին զրույցն էլ բացառություն չէր։ Բայց զրույցի առաջին իսկ վայրկյաններին Ռաֆիկի մայրիկին՝ տիկին Աշխենին համակած հուզմունքն ապացուցեց՝ տասը, քսան, քառասուն տարի էլ անցնի, որդու կորստի պատճառած ցավը չի մեղմանալու, գուցե անգամ ուժգնանալու է։ Մայրիկն ասում է՝ ցավն այնքան խորն է, հիշողություններն անգամ ցավեցնում են։ «Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան ամենալավն է, օժտված է լավագույն հատկանիշներով։ Ռաֆիկս ազնիվ էր, աշխատասեր, խելացի, դաստիարակված։ Մեր տան դրվածքն է այդպես՝ ամեն իրավիճակում լավ մարդ մնալ։ Շնորհքով տղա էր, մեծին՝ հարգող, փոքրին՝ սիրող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը։

Ռաֆիկը ծնունդով Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ գյուղից է։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ 2005-2016 թթ. հաճախել է Արուճի միջնակարգ դպրոց։ «Մինչև յոթերորդ դասարանը գերազանց առաջադիմություն է ունեցել, դասարանի միակ գերազանցիկն էր։ Հետո առաջադիմությունը թուլացավ, այն էլ՝ կարծես ամաչեր սովորել։ Ամեն ինչի հանդեպ հետաքրքրասիրություն ուներ, բազմակողմանի զարգացած երեխա էր»։

Դպրոցն ավարտելուց հետո 2016 թվականին ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի Կիրառական մաթեմատիկայի բաժին։ Զուգահեռ սովորել է դարբնագործություն: «Սովորելուն զուգընթաց օգնում էր մեզ տան բոլոր գործերում։ Ռաֆիկս ամենուր կար»։

Համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ Ռաֆիկը զորակոչվել է ժամկետային ծառայության։ 2017-2019 թթ. ծառայել է Արցախում՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանում։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: «Երկու տարի դիրք է պահել տղաս։ Իրենք ընկերներով, կարծես, կարգախոս ունենային՝ լավ տղեն պետք է սահման պահի»։

Զորացրվելով պարտադիր զինվորական ծառայությունից՝ Ռաֆիկը շարունակում է ուսումը համալսարանում, բայց, ավաղ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մեկ տարի ու կես էր, ինչ վերադարձել էր ծառայությունից։ Հոկտեմբերի 21-ին զինվորական կոմիսարիատից ստացավ ծանուցագիր, թիվ N զորամասում անցավ մարտական պատրաստվածություն և հոկտեմբերի 28-ին մեկնեց Շուշի»:

Ռաֆիկը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։ «24 կամավորականներից կազմվել է «Արագ արձագանքման» վաշտ: Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը իրենց խմբով հերթական մարտական առաջադրանքը կատարելիս տղաները հայտնվել են թշնամու ծուղակում։ Նրանք առերեսվել ու մարտեր են մղել թշնամու մեծաքանակ դիվերսիոն խմբի դեմ: Տղաս նկատել է, որ ընկերները կրակահերթի տակ են, նետվել նրանց օգնության»։

Ռաֆիկն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում՝ Քարինտակում։ Մայրիկի հետ վերջին զրույցը նոյեմբերի 3-ին է եղել։ «Խմոր էի հունցում, որ հաց թխեի։ Ռաֆիկս զանգեց։ Երկու րոպե ենք զրուցել։ Հարցրեց, թե ինչ եմ անում։ Ասացի, որ խմոր եմ հունցում, հաց թխեմ, իմ բալեն գա, քեֆ եմ անելու։ Խոսքս ընդհատեց. «Լավ, մա՛մ, իսկ գյուղից ի՞նչ կա։ Տղերքը, որ գնացել էին պատերազմ, եկե՞լ են»։ Արձագանքեցի՝ մեծամասնությունը եկել է, ամեն ինչ նորմալ է։ Լիարժեք երկու րոպե էլ չենք խոսել։ Ասաց՝ լավ, էլի կզանգեմ, ու էլ չզանգեց»։

Ռաֆիկին հայրենի գյուղում հուղարկավորել են նոյեմբերի 16-ին։ Տիկին Աշխենը նշում է՝ որդուն փնտրելու այդ մի քանի օրերից յուրաքանչյուրը մի քանի տարի է տևել։ «Նոյեմբերի 4-ից 11-ը մենք իրեն փնտրել ենք բոլոր հիվանդանոցներում և հնարավոր վայրերում։ Շատ ընտանիքների պես մեր տղային ամիսներ շարունակ չենք փնտրել, բայց այդ մի քանի օրն էլ մեզ համար հավերժություն էր թվում։ Հիմա նա գյուղում է՝ մեզ մոտ, որ կարողանանք ցանկացած պահի իրեն այցի գնալ»։

Տիկին Աշխենը երեք որդի ունի, Ռաֆիկն առաջնեկն է։ «Տղաներս են ապրեցնում՝ յուրաքանչյուրն իր հոգատարությամբ, վերաբերմունքով, ասում են. «Մա՛մ ջան, մեզ համար շատ կարևոր ես, մեր եղբոր կորստի հետ չենք համակերպվում, եթե հանկարծ քեզ էլ կորցնենք, ի՞նչ ենք անելու»»։

Հ. Գ. - Ռաֆիկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արուճի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular