«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության հանրաքվեի ձախողման դեպքում հրաժարական տալու իր պատրաստակամության մասին խաղ է հանրության հետ, քանի որ այդ քաղաքական գործիչը, ըստ էության, վստահ է ցանկալի արդյունքի մեջ և մտադիր է մնալ իշխանության գլուխ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի կանոնակարգի և խորհրդարանական գործունեության կազմակերպման հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը, գրում է eadaily.com–ը։
Սենատորի խոսքով ՀՀ վարչապետի վստահությունը հիմնված է հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների փորձի վրա, որոնց ընթացքում ընդդիմությունը գործնականում ջախջախվեց վարչական ռեսուրսների և քաղաքական հակառակորդների վրա ուժային ճնշման միջոցով։ «Մենք գիտենք, թե ինչպես են անցկացվել Ազգային ժողովի վերջին ընտրությունները, որքան կեղծիքներ են եղել, որքան խախտումներ, ինչպես են հեռացվել, ձերբակալվել և արգելվել հիմնական մրցակիցների մուտքը կամ ելքը երկիր։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդ պատճառով է նա խոսում այդպիսի վստահությամբ։ Ոչ ոք չի պլանավորում հեռանալ, դա ընդամենը հանրության աչքին թոզ փչել է», - պնդել է Ջաբարովը։ Սենատորը նաև հիշեցրել է, որ արտերկրի մեծ հայկական սփյուռքը, այդ թվում Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացիները, վերջին քվեարկության ժամանակ զրկվել են իրենց ձայնը տալու հնարավորությունից։ Դիտորդները կարծում են, որ Երևանը նմանատիպ մոտեցում կկիրառի նաև Հիմնական օրենքի վերաբերյալ առաջիկա հանրաքվեի ժամանակ, որի նախաբանում, Բաքվի պահանջով, նախատեսվում է հեռացնել Անկախության հռչակագրի և Լեռնային Ղարաբաղի մասին հղումները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am