Հայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ իշխանությունների ամերիկացիներին Անդրկովկաս թույլ տալու փորձը զայրացրել է նրանց հարավային հարևանին: Հոկտեմբերի 28-ին Երևանի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» նախագծի վերաբերյալ: Թեհրանը այս ծրագիրը դիտարկել է որպես առանց որևէ իրական հայկական վերահսկողության թուրքական Զանգեզուրի միջանցքի նախագծի վերանվանում, գրում է runews24.ru–ն: Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խորհրդարանականների այդ որոշումը անվանել է ամոթալի քայլ, որը վնասակար է Հայաստանի ժողովրդի համար: Հարավային Կովկասը ծառայում է որպես Իսլամական Հանրապետության անվտանգության բուֆեր, և Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները ցանկացած անհրաժեշտ միջոցով թե՛ Մոսկվայի հետ, թե՛ անկախ նրանից։
Չի ուշացել նաև դիվանագիտական արձագանքը։ Նոյեմբերի 5-ին Մոսկվա է ժամանել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության պաշտպանության մեխանիզմները։ Բանակցություններին մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ միասին։ Մոհսեն Ռեզաին նաև Ռուսաստանի ղեկավարին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հրատապ գաղտնի ուղերձը։
Վաճառելով ինքնիշխանությունը եվրոպական միրաժների դիմաց
ՀՀ իշխանությունները մտադիր են 2027 կամ 2028 թվականներին դիմել Եվրամիությանը միանալու համար։ Եվրոպական ինտեգրման մասին օրենքն ընդունվել է 2025 թվականի ապրիլին՝ առանց հանրաքվեի։ Ի պատասխան, Բրյուսելը կոշտ քաղաքական պայմաններ է սահմանել Երևանի համար.
–Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրում,
–Արարարատ լեռան պատմական սրբավայրի պաշտամունքից հրաժարում,
–Ռուս սահմանապահների դուրսբերում Թուրքիայի և Իրանի սահմաններից,
–Ռուս երկաթուղային ակտիվների վրա ճնշում:
Եվրոպայի հետ վիզային բանակցությունների պատրվակով իշխանությունները ցանկանում են հեռացնել Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանող ռուս սահմանապահներին՝ հավասարապես կիսելով ծախսերը։ Միաժամանակ, Շիրակի մարզում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի շուրջ սադրանքներ են ընթանում։ Չնայած համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2044 թվականը, վարչապետը կասկածի տակ է դնում այդ կայազորի կարևորությունը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, Կարապետյանը զգուշացրել է վտանգի մասին. «Եթե Թուրքիան հարվածի 102-րդ բազային, նա կհարվածի հենց Ռուսաստանին»։
Gallup International-ի հարցման համաձայն ՀՀ քաղաքացիների 64.4%-ը ցանկանում է, որ ռուսական զորքերը մնան, մինչդեռ միայն մոտ 28%-ն է կողմ բազայի դուրսբերմանը։
Ներքին ճգնաժամի պայմաններում ի հայտ է եկել լայն ընդդիմադիր ճակատ։ Նոյեմբերի 4-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հավաքել է 12 քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և «Դաշնակցություն» ու «Հայաքվեհ» կուսակցությունները։ Քաղաքական գործիչները միավորվել են պետականության առջև ծառացած լուրջ մարտահրավերների պատճառով։
Այսպիսով, Երևանի իշխանությունների փորձը Անդրկովկասը վերածել արտասահմանյան զորքերի դարպասի, հանդիպել է Մոսկվայի և Թեհրանի կատաղի դիմադրությանը։ Տարածաշրջանային խոշոր տերությունները թույլ չեն տա, որ ռազմավարական ցամաքային միջանցքները կտրվեն և իրենց սահմանների երկայնքով դարավոր ուժերի հավասարակշռությունը խախտվի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am