Ղազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախկին խորհրդային հանրապետությունները խստացնում են ստուգումները և սահմանափակում Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ֆինանսական ծառայություններ, մեքենաներ և անշարժ գույք, գրում է news.finance.ua–ն։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։
«Նախկին խորհրդային հանրապետությունները ավելի ու ավելի են զրկում ռուսներին հիմնական ծառայություններից երկրորդական միջազգային պատժամիջոցների ենթարկվելու ռիսկի պատճառով։ Սա վերաբերում է, մասնավորապես, մեքենաների և անշարժ գույքի գնմանը, Ռուսաստանի քաղաքացիների համար «տեղացի ընկերոջ» անունով գնումներ գրանցելու սովորական սխեման դառնում է անհասանելի մասնակիցների համար», - նշված է զեկույցում։
Մասնավորապես, ըստ առկա տեղեկատվության, Ղազախստանում մի քանի հայտնի ապրանքանիշերի ավտոմեքենաների վաճառողները սկսել են մերժել ռուսական անձնագրեր ունեցող գնորդներին առաջին հերթին շահավետ ապագա պայմանագրերը կորցնելու վախից և երկրորդ հերթին արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Դրանց թվում են Skoda, Hyundai, Kia, Toyota, Volkswagen, Chery, Audi, Nissan և Lexus ընկերությունները։
«Վրաստանում իրավիճակը նույնն է անշարժ գույքի շուկայում. երկրի արդարադատության նախարարությունը բանկիրներին ոչ պաշտոնական հրահանգներ է տվել առանց բացատրության արգելափակել ռուսների համար խոշոր գործարքները: Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆինանսական կարգավորիչները, հետևելով արևմտյան գործընկերների առաջարկություններին ներդնում են վերավաճառքի ավտոմատ հետևման համակարգ: Ավտոմեքենայի կամ առևտրային անշարժ գույքի գործարքը գրանցվել է տեղացի բնակչի անունով, այնուհետև փոխանցվել է ռուս գնորդին», - նշված է զեկույցում:
Հետախուզության տվյալներով նոր մոնիթորինգի համակարգը թույլ կտա տեղական բանկերին անմիջապես արգելափակել տեղացիների հաշիվները վերավաճառքի համար «արագ գործարք» պատրաստելիս: «Բացի այդ, Ղրղզստանի, Հայաստանի և Վրաստանի բանկերը հակառուսական պատժամիջոցների ճնշման տակ, կտրուկ խստացրել են փողերի լվացման դեմ պայքարի համապատասխանության ստուգումները: Նրանք սկսել են փակել ռուսական հաշիվները կամ հրաժարվել Ռուսաստանից փոխանցումներ ընդունելուց, նույնիսկ եթե դրանք կատարվել են չարտոնված միջնորդների միջոցով»,– գրված է զեկույցում: