Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային նոր համալիր, որը Թեհրանում անվանում են «հրթիռների քաղաք»։ Հրապարակված կադրերում երևում են ստորգետնյա ենթակառուցվածքներ և հրթիռային կայանքներ, այդ թվում՝ երկակի արձակման համակարգ։
Համալիրից ելույթ է ունեցել ԻՀՊԿ ռազմաօդային և տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։ Նա հայտարարել է, որ հակամարտությունների միջև ընկած ժամանակահատվածում Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են, իսկ երկիրը մշակել է նոր սպառազինություններ։