Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքները՝ դրանք հակադրելով «բաց սահմանների» քաղաքականությանը։ Նման կարծիք է հայտնել օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Նախագահներ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքները՝ հավատը, ընտանիքը, ինքնիշխանությունը, հուսալի սահմանները, օրենքն ու կարգուկանոնը՝ դրանք հակադրելով «բաց սահմանների» քաղաքականությանը, հանցավորության նկատմամբ թողտվությանը և ապակառուցողական, հակակրոնական «woke» գաղափարախոսությանը»,- գրել է նա X-ում։
Դմիտրիևը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների կողմից ավանդական քաղաքակրթական արժեքների պաշտպանությունը՝ թվարկված երևույթներին հակադրելու համատեքստում, անվանել է «լույսի և խավարի պայքար»։