ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում. գյուղացիները պնդում են, որ իբր թե «Ասալա» ներկայացած Միշելը տեռորի է ենթարկում ողջ գյուղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում:

Երեկ՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Պտղունք գյուղում վերջին տարիներին բնակվող սիրիահայ Միշել Սարկոյանի նկատմամբ գյուղապետ Կարապետ Արթենյանի կողմից իբրև անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղապետ Կ. Արթենյանը, ինչպես նաև մեծ թվով գյուղաբնակներ ասում էին. «Մեր կողմից ոչ մի անօրինական գործողություններ չի կատարվել Միշելի նկատմամբ: Նրա բարձրաձայնած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում, այդ ամենը զրպարտանք է:

Իսկ ինչ վերաբերում է, որ իբրև գյուղապետի որդին բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այդ ամենը հերքվել է անգամ դատաբժշկի զննելուց հետո և դա հիմք չհամարելով՝ Միշելը պահանջել է, որպեսզի իրեն զննեն Էջմիածնի պոլիկլինիկայի համապատասխան մասնագետները: Նրանք, նույնպես զննելով Միշելին, տվել են եզրակացություն, որ նրա վրա բռնությայն հետքեր չկան»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է կսկվել: Մի քանի գյուղացիներ էլ նշում էին՝ ասելով. «Միշելը մեր գյուղի համար դարձել է չարիք, մեր գյուղի կույրաղիքն է: Ողջ գյուղը տեռորի է ենթարկում՝ չհաշված, որ մի քանի գյուղացիների էլ աշխատացրել և գումարները չի վճարել:

Իսկ եթե որևէ մեկը փորձում է իր քրտինքով աշխատած գումարը պահանջել, ապա րոպեների ընթացքում Միշելը սպառնում է, որ կդիմի Սփյուռքի նախարարին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, ոստիկանություն և այլն: Է, ո՞վ չգիտի, որ մեք՝ հայերս, թասիբի համար մեռած ու տաքարյուն ենք, ու ինքը դիտմամբ հրահրում է՝ հայհոյանքներ տալով, որպեսզի տաքարյուն երիտասարդները ոչ միայն խոսքերով պատասխանեն, այլ նաև հարվածեն, այսինքն՝ ծեծի ենթարկեն նրան: Քանի անգամ ջահելներին հանգստացրել է գյուղապետը, որ Միշելին չծեծեն»:

Բանը հասել է նրան, որ Միշելը, ըստ գյուղացիների պատմածի, 4-րդ կնոջ եղբորը աել է, թե իր եղբայրը ծովում խեղդվել է, ու էդ մարդիկ մինչ նրանից փորձել են պարզաբանել՝ որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա սկսել է ռեզինե խողովակով հարձակվել նրանց վրա: Սակայն դա նույնպես կանխվել է գյուղապետի կողմից և գյուղապետը Միշելից ճշտել է ու ստացել է պատասխան, որ «իր համար իր կնոջ եղվայրը մեռած է»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքներն շատ են Միշելի նկատմամբ և, այդ թվում, նաև՝ նրա հետ ժամանակին փոքրիկ բիզնեսի գործ դրած սիրիահայ Գևորգ Մարգարյանի կողմից, և այդ ամենը տեսնայութով ենք ներկայացնում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն էլ նշում էր, որ ինքն առաջիկայում դիմելու է պատկան մարմիններին, որպեսզի լուրջ ուսումնասիրեն և վերջակետ դնեն Միշելի արկածախնդրությանը գյուղում, «Էն, որ ասում են՝ յոթ երկրի շպիոն, տոչնի Միշելին ա վերաբերում: Մարդիկ վախում են անգամ նրա տան կողքով անցնեն, քանի որ չգիտեն՝ տուն կհասնե՞ն, թե՞ Միշելի բողոքի հիման վրա՝ ոստիկանություն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում արդեն մոտ 3 տարի է` մշտական բնակություն են հաստատել Սարկոյանների ընտանիքը: Ընտանիքի հայրը՝ սիրիահայ, 58-ամյա Միշել Սարկոյանը, տունը կառուցել է դեռ ավելի վաղ, իսկ արդեն 2013 թվականից իր կնոջ և դստեր հետ ապրում է այդ տանը: Նա զբաղվում է գերմանական մեքենաների օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, իր «հալալ» քրտինքով գումար է վաստակում և պահում իր ընտանիքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միշելը որոշում է տան մոտ՝ ճանապարհի եզրին, կառուցել ավտոլվացման կետ, որի մասին տեղյակ է պահում գյուղապետ Կարապետ Արթենյանին, ով իրենից որոշակի ընդմիջումներով պահանջում է ընդհանուր հաշվով 250 000 ՀՀ դրամ, որը նա ստանում է: Այնուհետև, մոտ երեքից չորս շաբաթ առաջ, երբ Գյուղապետն այցելում է Միշելի տուն` պահանջելու հերթական գումարը, նա հրաժարվում է տալ, ավելին` գյուղապետից պահանջում է իր` 70 000 ՀՀ դրամը, որի դիմաց ավտոմեքենայի տարբեր մասեր էր տվել նրան:

SHAMSHYAN.com -ի հետ զրույցում Միշելը հայտնեց, որ արդեն հուլիսի 3-ին գյուղապետի տղան, երեք ընկերների հետ այցելում է նրա տուն, որպեսզի տեղեկություն ստանա նրա կնոջ եղբորից, սակայն ինքը պատասխանում է` իր համար այդ մարդը մեռած է, և ոչինչ չգիտի: Այս խոսքի վրա նրանցից մեկը հարձակվում է Միշելի վրա և նրանց մի կերպ բաժանում են, իսկ երբ Միշելը գնում է տուն, նրա ետևից գալիս է գյուղապետը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular