Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ հայտարարել է, որ վաղը պաշտոնապես կազդարարվի TRIPP նախագծի մեկնարկը.
«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,-ասել է վարչապետը: