Մեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ Բաքվի հետ լարվածության ֆոնին», - գրելմ է թուրքական T24 հրատարակության սյունակագիր Բարչին Յինանչը իր հոդվածում, գրում է jnews.ge–ն։ Նրա խոսքով Անկարայի և Բաքվի միջև լարվածության սրման դինամիկան հասկանալու համար պետք է վերադառնալ 2009 թվական, երբ Բաքվի ճնշման տակ Թուրքիան խափանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
Հոդվածում նաև նշվում է, որ 2009 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողությամբ խափանելուց հետո Ադրբեջանը սկսեց մեծացնել իր ազդեցությունը Թուրքիայում և դարձավ այդ երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկը։ Ավելին, Ադրբեջանն այժմ հզոր լոբբի ունի Թուրքիայում։
Յինանչը գրում է, որ Թուրքիան պետք է գիտակցի, որ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը այլևս Թուրքիայի «փոքր եղբայրը» չէ, այլ անկախ խաղացող է, որը վարում է անկախ արտաքին քաղաքականություն։ Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա լարվածության պայմաններում Անկարան մտադրություն չունի բացել Հայաստանի հետ սահմանը, քանի որ դա ավելի կսրի Բաքվի հետ հարաբերությունները, կստիպի Ադրբեջանին կոշտացնել իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և կհետաձգի կարևոր տարածաշրջանային նախագծերը։
Յինանչը գրում է, որ որքան Անկարան նահանջում է, այնքան Ալիևը սրում է իրավիճակը։ «Արտաքին քաղաքականության վերանայման գործընթացի շրջանակներում Ադրբեջանը թարմացնում է սպառնալիքի իր ընկալումը և նոր դեր է ձեռք բերում միջազգային ասպարեզում։ Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը զարգանում է անկախությունից ի վեր երկրի կողմից երկար ժամանակ որդեգրված միակողմանի հավասարակշռման գործողությունից դեպի բազմաչափ մոտեցման, որտեղ շեշտը դրվում է ռազմավարական գործընկերության վրա, հաշվի է առնվում իր ինքնության բազմազանությունը, առաջնահերթություն է տրվում ազգային շահերին և այդ ամենը հիմնված է ինքնավստահության վրա», - նշվում է հոդվածում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am