Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել մինչև 60% հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ, սակայն պնդում է, որ այդ նյութը երկրից չի արտահանվի։
«Իրան» թերթին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ միջուկային հարստացման վերաբերյալ կարելի է մշակել արդարացի բանաձև, սակայն այս հարցը պետք է լուծվի ավելի լայն համաձայնագրի շրջանակներում, որը կպաշտպանի երկրի ազգային շահերը։ Նա հավելել է, որ Իրանի պաշտոնական միջուկային դոկտրինը մնում է անփոփոխ։
Խոսելով Վաշինգտոնի հետ բանակցությունների հեռանկարների մասին՝ Արաղչին ասել է, որ ներկայիս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» փակուղու փոխարեն, Թեհրանը ձգտում է «լավ, արժանապատիվ և երկարատև համաձայնագրի», որը կկանխի նոր պատերազմը, սակայն այն պայմանով, որ Իրանը չի գնա զիջումների, որոնք ԱՄՆ-ն կարող է ներկայացնել որպես հաղթանակ։
Նա հաստատել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են առաջարկներ փոխանակել Կատարի և Պակիստանի միջոցով։