ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին դասարանի ծնողները։

Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։

Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն,  դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։

«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։

Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

«Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Հանդիպում եմ ունեցել ես ծնողների հետ, որից հետո ուսուցչուհին եկավ և հրաժարվեց իր աշխատանքից, գնաց։ Բնականաբար, այս ամեն ինչը չէր կարող անաղմուկ և անհետևանք մնալ։ Մասնակից եղան նաև ոստիկանները»,- պատմեց նա։

Panorama.am-ի տեղեկություններով, ուսուցչուհին ազատման դիմում գրել է դպրոց եկած ծնողների բողոքների ճնշման ներքո։ Ավելի ուշ նա սկսել է զանգահարել ծնողներին, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել, ապա տեղեկացրել, որ իրեն 72 ժամով ձերբակվելու որոշում կա։

Տնօրենի խոսքով՝ դասվարն այսուհետ դպրոցում չի աշխատելու, նաև ոչ ոք նրան չի պարտադրել դիմում գրել։  

Ի՞նչ հոդվածով է նրա նկատմամբ վարույթ հարուցվել։ Քննչական կոմիտեից Panorama.am-ի հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրեսնգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի այդ կետերը սահմանում են. «Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Ըստ տեղեկությունների, հակամանկավարժական ու բիրտ մեթոդներով աչքի ընկած ուսուցչուհին նոր էր ավարտել բուհը,  ընդամենն ամիսներ առաջ էր ընդունվել դպրոց աշխատանքի, Տափերականի հարևան գյուղերից մեկից է։

Ուշագրավ է, որ անփորձ ուսուցչուհուն վստահել են 33 հոգանոց  առաջին դասարան։ Դասարանը երկու մասի բաժանելու վերաբերյալ  ծնողների տևական խնդրանքներն այդպես էլ արձագանք չեն ստացել դպրոցի տնօրինության կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular