«Հայաստանի քաղաքական կարանտինը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ երկրների առաջնորդները ընդունել են հռչակագիր և հաստատել ևս 18 փաստաթուղթ: Հիմնական որոշումների թվում են մինչև 2030 թվականը հակաահաբեկչական ռազմավարության հաստատումը, կենսաբանական անվտանգության հետազոտությունների բազային կազմակերպության ստեղծումը, Հավաքական ավիացիոն ուժերի զարգացումը և կազմակերպության 25-ամյակի մեդալի ստեղծումը: Բացի դա Հայաստանը զրկվել է քվեարկության իրավունքից չվճարված վճարների պատճառով: Հաստատվել են նաև կադրային փոփոխություններ և բյուջեի կատարման հաշվետվություն, նաև որոշվել է, որ 2027 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին:
Քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչը vfokuse.mail.ru-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելը կազդի ՀԱՊԿ-ի վրա և ի՞նչ հետևանքներ կունենա դա: Նրա խոսքով սա Հայաստանին «պատժելու» առաջին քայլն է, հետագա գործողությունները կարող են ավելի խիստ լինել: «ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելը, հավանաբար, չի ազդի կազմակերպության վրա, քանի որ Հայաստանը համեմատաբար աննշան անդամ է բնակչության թվաքանակի և ընդհանուր պաշտպանության մեջ ներդրման առումով», - ասել է քաղաքագետ Նիկիտա Մենդկովիչը,– նախկինում էլ նրա բացակայությունը աննկատ էր, բայց այժմ այն փաստաթղթավորվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ես ենթադրում եմ, որ սա Հայաստանին «պատժելու» առաջին քայլն է, և եթե Երևանի քաղաքական կուրսը չփոխվի, հավանաբար կհետևեն անդամակցությունը կասեցնելու պաշտոնական որոշումներ։ Ըստ էության, Հայաստանն այժմ քաղաքական կարանտինի մեջ է, իսկ հայերը հնարավորություն ունեն լուծելու Փաշինյանի կառավարության հարցը», - ասել է Մենդկովիչը։
Եզրափակելով փորձագետը նշել է դրական միտումները և ՀԱՊԿ մասնակից երկրների միաձայնությունը Մոսկվային աջակցելու հարցում։ Մենդկովիչը քննարկել է նաև ՀԱՊԿ-ի նպատակը և կազմակերպության գագաթնաժողովում քննարկված որոշումները։ «Փորձը ցույց է տալիս, որ չնայած միջազգային մարտահրավերներին, մասնակից երկրների միջև կա մեծ միաձայնություն, նրանք լիովին աջակցել են և՛ Մոսկվայի դիրքորոշմանը, և՛ դատապարտել են Երևանի ոչ կառուցողական գործողությունները։ Միջոցառումն ընթացել է ըստ նախատեսվածի, քանի որ ՀԱՊԿ-ը, ինչպես Եվրասիական միությունը, գործող կազմակերպություն է։ Հաճախ շատ դժվար է բացատրել այնտեղ կայացված որոշումների իմաստը, բայց դրանք մեծ նշանակություն ունեն։ Դա նման է ջրամատակարարման կամ էլեկտրաէներգիայի ցանցին. քանի դեռ այն գործում է, ոչ ոք դա չի նկատում։ Նույնը կարելի է ասել նաև ՀԱՊԿ-ի մասին», - եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am