ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվան նախազգուշացում է հղել Երևանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ անդամները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու իրավունքից և տարբեր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունից, գրում է ng.ru–ն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով այդ որոշումը կայացվել է Երևանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները մի քանի տարի չկատարելու պատճառով։ Սակայն, չնայած սահմանված սահմանափակումներին, Երևանը պահպանել է իր բոլոր հիմնարար իրավունքները կազմակերպությունում, այդ թվում կոլեկտիվ անվտանգության իրավունքը։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել է ՀԱՊԿ-ում հանրապետության անդամակցության «սառեցման» մասին։ Դա ներառում էր վճարումների, զորավարժություններին մասնակցության դադարեցում և այլն։ Եվ Դաշինքի վերջին գագաթնաժողովը Մոսկվայում բացառություն չէր, Փաշինյանը ներկա չէր։ Ըստ նրա ռազմական դաշինքը չի կարողացել կատարել իր պարտավորությունները Երևանի նկատմամբ 2021-2022 թվականներին, երբ Բաքուն զավթեց հարակից տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրը։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը այդ միջադեպը չէր անվանել ագրեսիայի կամ օկուպացիայի ակտ հղում անելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանի բացակայությանը։ Սակայն, անգամ 2026 թվականին Հայաստանի իշխանությունները չեն պահանջում, որ իրենց ադրբեջանական գործընկերները դուրս բերեն իրենց զորքերը իրենց ինքնիշխան տարածքից։ Դրա փոխարեն նրանք բանակցություններ են վարում սահմանի սահմանազատման և սահմանագրման շուրջ։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էց, որ իր երկիրը չի մտադիրվում վերադառնալ պաշտպանական դաշինք և ապագայում նման հնարավորություն չի տեսնում։ Նշանակալից է այն, որ ռազմական դաշինքի հետ սրմանը զուգահեռ, Civic.am լրատվական պորտալը, որը փաստացի ծառայում է որպես Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսափող, սկսել է առաջ մղել «կայսերական անպատժելիության» թեման։ Մասնավորապես  հրապարակել է 1990-ականներից ի վեր Շիրակում կատարված այն հանցագործությունների ժողովածուն, որոնցում ներգրավված են եղել ռուս զինվորականներ, և եզրակացրել է, որ Գյումրի քաղաքը, իբր, պատանդ է դարձել 102-րդ ռազմաբազային։ Ավելին, հոկտեմբերին հայկական լրատվամիջոցներում հայտնվել է կարճ տեսանյութ, որտեղ պատկերված են զինվորական համազգեստով երկու տղամարդ։ Նրանցից մեկը գետնին է սեղմում քաղաքացիական հագուստով անհայտ տղամարդու և գոռում. «Գյումրին մեր քաղաքն է, հասկանո՞ւմ եք, ռուս զինվորների քաղաքը»։ Նույն ամսին ուկրաինացի Դմիտրի Սամուիլենկոն է հայտնել, որ Շիրակում երկու տղամարդիկ հարձակվել են իր վրա։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է կասկածյալների ձերբակալման և կալանավորման մասին։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որի համար առավելագույն պատիժը երկու տարի ազատազրկում է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Շիրակից։ Մեկնաբանելով իր դաշնակցի հայտարարությունը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք այդ հարցը չի բարձրացրել, բայց չի առարկի ռուսական զորքերի դուրսբերմանը, եթե Մոսկվան այդպես որոշի։ 

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների կողմից Եվրամիությանը միանալու մտադրության մասին հայտարարության ֆոնին։ Կանխատեսվում է, որ դա բացասական հետևանքներ կունենա ԵԱՏՄ-ում Երևանի համար։ Ի թիվս այլ բաների, եվրասիական դաշնակիցները հրապարակել են զեկույց, որում ուրվագծվում է կազմակերպությանը ՀՀ անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու մեխանիզմը։

Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը ng.ru-ին ասել է, որ դեռևս 2024 թվականի ամռանը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հստակեցրել, որ Երևանը չի կարողանա խզել պաշտպանական համագործակցությունը Մոսկվայի հետ առանց տնտեսական կապերը վնասելու։ «Մի կողմից, Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելը որևէ ազդեցություն չունի նրա վրա, քանի որ նա մի քանի տարի չի օգտվել դրանից և մտադրություն էլ չի ունեցել դա անել։ Մյուս կողմից, եթե Հայաստանը միակողմանիորեն դադարեցրել է իր անդամակցությունը այդ կազմակերպությանը, չնայած կանոնադրությունը դա չի նախատեսում, ինչո՞ւ ԵԱՏՄ-ն չի կարող նույնը անել։ Ինչ վերաբերում է Գյումրու ռազմաբազային, ապա Երևանը կարող է այն ապագայում օգտագործել բանակցությունների կամ սակարկությունների համար, օրինակ ռուսական գազի գնի շուրջ», - կարծիք է հայտնել Մելքոնյանը։

Մինչդեռ, Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը (2018–2026) հոդված է հրապարակել հայերի չափազանցված սպասումների խնդրի վերաբերյալ: Նախկին պաշտոնյայի խոսքով Երևանը առաջ հույս ուներ, որ Մոսկվան կլուծի իր բոլոր խնդիրները, բայց հիմա ռիսկի է դիմում կրկնել նույն սխալը Բրյուսելի հետ: Գրիգորյանը զգուշացրել է, որ եվրոպական ինտեգրացիան կարող է անիրականանալի երազանք լինել և հանգեցնել Հայաստանի ավելի ու ավելի խորը իր կախվածությունը Ռուսաստանից: Դա կարող է տեղի ունենալ, մասնավորապես, եթե երկիրը չունենա «տնտեսական իմպուլս»՝ ԵԱՏՄ ձգողականությունից խուսափելու համար:

Գրիգորյանը նաև նշել է, որ Եվրոպական Միությանը միանալու Երևանի փորձերը կարող են դժգոհեցնել Մոսկվային, Թեհրանին և Անկարային և վնասել տարածաշրջանային անվտանգությանը: Միևնույն ժամանակ, Բրյուսելը կպահանջի, որ հայերը միանան հակառուսական և հակաիրանական պատժամիջոցներին, ինչը ևս չի համապատասխանում հանրապետության շահերին: «Տարիների ընթացքում Հայաստանի անվտանգության և քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը եղել է նրա չափազանց կախվածությունը մեկ արտաքին կենտրոնից: Մենք արդեն իսկ անձամբ տեսել ենք նման քաղաքականության հետևանքները: Ահա թե ինչու մենք ընդունեցինք պարզ բանաձև. քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ: Մեր նպատակը չէր մեկ արտաքին ուժից հեռու մնալը և մյուսի վրա հույսը դնելը, այլ հնարավորինս շատ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելը, որպեսզի Հայաստանի կախվածությունը որևէ մեկից որոշիչ չլինի։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, ԵՄ անդամակցության անիրատեսական ծրագիրը հակասում է հենց այդ բանաձևին», - պնդել է Գրիգորյանը։

Ավելին, նա մտահոգված է, որ եվրոպական ինտեգրացիան վնասակար է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար։ Որոշ ոլորտներում նա տեսնում է լճացում, իսկ մյուսներում նույնիսկ հետընթաց։ «Երբ ԵՄ անդամակցության հեռանկարը գրավում է հանրության աճող ուշադրությունը, ապա ժողովրդավարությունն ամրապնդելու փոխարեն, ժողովրդավարությունն ինքնին տուժում է... Պարզվում է, որ մենք վտանգում ենք 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում ձեռք բերված իրական ժողովրդավարությունը ԵՄ անդամակցության հետ կապված միֆական ժողովրդավարության համար», - կարծիք է հայտնել Գրիգորյանը։ Հնարավոր է, որ իր հոդվածով Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը և Փաշինյանի ամենամոտ դաշնակիցներից մեկը նախանշում է նոր կուսակցության ստեղծումը, որը կհակադրվի և՛ «Քաղաքացիական պայմանագրին», և՛ հանրապետության մյուս խորհրդարանական կուսակցություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey SmbatyanApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular